Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից հեռու՝ առանց Արևմուտքի երաշխիքների, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագիրն արտաքին քաղաքականության ոլորտում առաջարկում է նոր բանաձև՝ «հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն»։ Դրա ռազմավարական նպատակը ձևակերպված է առավել հավակնոտ կերպով՝ տարածաշրջանում, այսինքն՝ «սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնել»։

Նման ձևակերպումները միայն առաջին հայացքից են Հայաստանի սուբյեկտության մեծացման կամ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տպավորություն ստեղծում։ Նոր ծրագիրն, ըստ էության, Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխության անոնս է։

2021–2026 թվականների ծրագրում Ռուսաստանը գլխավորում էր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժինը։ Հայ-ռուսական հարաբերությունները բնութագրվում էին ռազմավարական դաշինքի տրամաբանությամբ, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունը դիտարկվում էր Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչ։

Հինգ տարի անց այդ հայեցակարգից գրեթե ոչինչ չի մնացել։

2026–2031 թվականների ծրագրում Ռուսաստանը հիշատակվում է ի թիվս արտաքին քաղաքական այլ ուղղությունների՝ միայն ութերորդ հորիզոնականում՝ տարածաշրջանի հարևաններից, Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից հետո։ Փոխվել է նաև Մոսկվայի հետ հարաբերությունների բնութագիրը։ Այժմ կառավարությունը խոստանում է շարունակել Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հարաբերությունների «վերափոխման, զարգացման և խորացման» նպատակով։

«Ռազմավարական դաշինքից» հարաբերությունների «վերափոխման» անցումը Հայաստանի ստրատեգիական վերակողմնորոշման հայտ է։

Խոսուն է նաև ՀԱՊԿ-ի լիակատար բացակայությունը։ Հայաստանը շարունակում է իրավաբանորեն անդամակցել կազմակերպությանը՝ քաղաքական մակարդակում սառեցրած լինելով իր մասնակցությունը, սակայն կառավարության ծրագրում ռազմական այդ դաշինքը որևէ կերպ չի հիշատակվում։

Փոխարենը կառավարությունը խոստանում է Եվրասիական տնտեսական միությունում «ծավալել արդյունավետ համագործակցություն»։ Բայց այստեղ ևս հարաբերությունները հարթ չեն․ հայկական գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը ռուսական շուկայում բախվել է սահմանափակումների, իսկ Հայաստանի եվրոպական հավակնությունները հարցեր են առաջացնում ԵԱՏՄ-ում երկրի հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Եվրամիության մասով կառավարությունը հղում է կատարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքին և խոստանում դրա հիմքով բարեփոխումներ իրականացնել։ Սակայն ծրագրում չկան ո՛չ անդամակցության ժամկետներ, ո՛չ հստակ ճանապարհային քարտեզ, ո՛չ էլ, առավել կարևոր է, Հայաստանի անվտանգության արևմտյան ինստիտուցիոնալ երաշխիքներ։

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան և Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ստեղծում են որոշակի դիվանագիտական լծակներ, սակայն դրանք չեն փոխարինում կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներին։

Ըստ էության, գալիս ենք Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կոնտրաստին։ Երևանը հետևողականորեն հեռանում է Ռուսաստանի շուրջ ձևավորված անվտանգային համակարգից՝ առանց արևմտյան անվտանգային համակարգին ինտեգրվելու հստակ հեռանկարի կամ երաշխիքի։

Այս հանգամանքը կարևոր է նաև այն պատճառով, որ իշխանությունը տարիներ շարունակ արտաքին քաղաքական բանավեճը ներկայացրել է «Ռուսաստան–Արևմուտք» ընտրության համատեքստում։

Բայց կառավարության ծրագիրն ակնհայտորեն այդ դիլեմայի մասին չէ։

«Սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության» հարմարավետ ապրելու նպատակը կարող է ընկալվել որպես Հայաստանի ոչ բլոկային կամ արտաբլոկային կարգավիճակի ձևավորման հայտ։

Տեսականորեն նման մոդելը կենսունակ է, սակայն պահանջում է առնվազն երեք նախապայման՝ բավարար ռազմական և տնտեսական ինքնաբավություն, տարածաշրջանային ուժերի կառավարելի հավասարակշռություն և այնպիսի միջավայր, որտեղ հարևանները ճանաչում ու հարգում են տվյալ պետության ինքնիշխանությունն ու կենսական շահերը։ Հայաստանի պարագայում դժվար է արձանագրել այս պայմանների առկայությունը։ Երկիրը գտնվում է ակնհայտ ուժային անհավասարակշռության պայմաններում, ունի սահմանափակ ռազմական և տնտեսական ռեսուրսներ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Երևանի նկատմամբ առաջադրել քաղաքական և ռազմավարական պահանջներ։

Իհարկե, Փաշինյանի թիմը իր արտաքին քաղաքական կուրսը հիմնավորում է ռուսական անվտանգային համակարգի անկատարությամբ՝ վկայակոչելով 2020- 2023թթ-ի իրադարձությունները: Սակայն եթե նույնիսկ Ռուսաստանին հասցեագրված շատ քննադատություններ օբյեկտիվ են, ինչքանո՞վ է ռացիոնալ գոյություն ունեցող անկատար անվտանգային համակարգը համեմատել ոչ թե դրա իսպառ բացակայության, այլև ինչ-որ վերացական, գոյություն չունեցող իդեալական համակարգի հետ:

Ըստ այդմ, եթե Հայաստանը հեռանում է նախկին անվտանգային համակարգից և միաժամանակ չի ինտեգրվում նորին, ապա ի՞նչն է լրացնելու առաջացող անվտանգային վակուումը։

Կառավարության ծրագրի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի կաբինետը Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը մտադիր է կառուցել առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման և փոխադարձ տնտեսական շահերի ձևավորման վրա։

Իրատեսակա՞ն է նման ձգտումը։

Խաղաղությունը կարող է անվտանգության հիմք դառնալ, երբ կառուցված է ուժերի հարաբերական հավասարակշռության, փոխադարձ շահերի և պարտավորությունների վրա։ Երբ կողմերից մեկը զգալիորեն թույլ է, իսկ մյուսն ունի պայմաններ թելադրելու հնարավորություն, խաղաղությունը կարող է վերածվել ոչ թե անվտանգության երաշխիքի, այլ ուժային անհավասարության քաղաքական ամրագրման։ Բաքուն և Անկարան այսօր ոչ թե հավասարակշռված տարածաշրջանային համակարգ են առաջարկում, այլ փորձում են ձևավորել իրենց գերակայությամբ կառուցված նոր ստատուս քվո։ Ուժային ներկա հարաբերակցության պայմաններում նրանց առաջարկած «խաղաղությունը» կարող է հիշեցնել վերսալյան մոդել, երբ ուժեղ կողմը ավելի թույլ կողմին պարտադրում է հետպատերազմյան իր պատկերացումները։

Տնտեսական փոխկապակցվածությունը (սահմանների բացում, էներգետիկ և տրանսպորտային կապեր) կարող է որոշակի զսպող ազդեցություն ունենալ, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների համար նման մեխանիզմները հազվադեպ են արդյունավետ, երբ ուժային անհավասարությունը խորն է։

Այսպիսով, Հայաստանը կանգնում է սկզբունքային ռիսկի առաջ՝ հեռանալ նախկին անվտանգության համակարգից՝ առանց նորի ձևավորման և սեփական անվտանգությունը կապել հենց այն պետությունների հետ, որոնց առավելապաշտական օրակարգերից պաշտպանվելու անհրաժեշտություն ունի։

Այս պարագայում՝ «առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման՝ Հայաստանը միայնակ թողնելով մի տարածաշրջանում, որտեղ ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն նրա օգտին չէ»,-գրել է նա։

Երևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոնԽոշոր հրդեհ Մասիսում․ հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 2500 հա անասնակերումԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըԱվետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից Չինաստանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին Օգոստոսի 24-ին մինչև ժամը 20:00-ն գազ չի լինի Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի ըմպելիքների 3 տեսակի արտադրությունը Ռուս զբոսաշրջիկներին Վրաստանում ընդունում են որպես արժեքավոր հյուրերՋրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Ավելի հեշտ է համաձայնվել. Հայաստանը չի կարողանա փոխարինել ռուսական շուկան ԵվրոպայովՈրքա՞ն է լինելու ձեր կենսաթոշակը․ այժմ կարող եք ինքնուրույն հաշվարկել
Ամենադիտված