Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական hրթիռները, ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական հրթիռները, ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը։ Իսկ նախօրեին Կիևին հասցված գիշերային հարվածներն ասվածի հաստատումներից մեկն է։

Ռազմական մի շաք փորձագետներ այն անվանել են այս տարվա ամենահզոր հարվածներից մեկը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Կիևի և Ուկրաինայի ԶՈւ այլ օբյեկտների ուղղությամբ արձակվել են ավելի քան հարյուր հրթիռ՝ «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ, «Կալիբր»-ներ, Х-101 և Х-59МК2 ավիացիոն հրթիռներ՝ 320կգ մարտագլխիկով:

Հիմնական թիրախներից մեկը եղել է «Անտոնով» ավիացիոն գործարանը։ Հրդեհի մասշտաբները հաստատվում են ինչպես ԶԼՄ կադրերով, այնպես էլ արբանյակային լուսանկարներով։ Վնասվել են վարչական շենքը և արտադրամասերը, որտեղ հավաքվում էին հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բալիստիկ հրթիռը խոցել է նաև այն շենքը, որտեղ աշխատում էին օտարերկրյա ինժեներներ։ Ի դեպ, վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներ չեն թաքցնում, որ իրենց անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի քաղաքներին։

Լուրջ հարված է հասցվել նաև ուկրաինական բանակի կարիքների համար նախատեսված Բրովարի քաղաքի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։

Ռուսաստանը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հարվածել Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Հարվածի տակ են հայտնվել Մայակի և Զատոկայի կամուրջները, ինչպես նաև Զապորոժի քաղաքի երկու հատվածներն իրար կապող առանցքային կամուրջը: Ըստ որոշ հրապարակումների՝ թիրախում կարող են հայտնվել նաև Դնեպրի վրայով անցնող այլ խոշոր կամուրջներ:

Վերջին շրջանում հրթիռակոծման է ենթարկվել նաև Օդեսայի շրջանը։ Ըստ առկա տվյալների՝ հուլիսի 22-ից Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների աշխատանքը փաստացի դադարել է։ Ուկրաինայի համար դա նշանակում է շուրջ 2 միլիարդ դոլար եկամուտների կորուստ, հացահատիկի արտահանման մոտ 60 % կրճատում, ինչպես նաև երկաթի հանքաքարի ու մետաղական արտադրանքի մատակարարումների դադարեցում։ Հաղորդվում է նաև նավահանգստային ենթակառուցվածքի վնասների մասին:

Ըստ թելեգրամյան ալիքների՝ ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան հազար օբյեկտ։ Նշենք, որ նավահանգիստները միայն տնտեսություն չեն, այլև ռազմական նշանակության լոգիստիկայի կարևոր բաղադրիչ։

Այս ֆոնին, կարելի է ասել, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար աստիճանաբար վերացվում են այն «կարմիր գծերը», որոնց հետևում էին։ Ռուսաստանի տարածքում Wildberries-ի օբյեկտներին, նավթավերամշակման գործարաններին, էներգետիկ և թիկունքային ենթակառուցվածքին հասցված ուկրաինական հարվածները, կարծես փոխում են նաև Ռուսաստանի վերաբերմունքը թիրախների ընտրության և զինատեսակների կիրառման հարցում:

Փաստ է, որ Ռուսաստանին ևս զգալի հարվածներ են հասցվում։ Ղրիմն ու Սևաստոպոլը փաստացի դարձել են առաջնագծային տարածքներ, ինչպիսիք են Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերը։ Իսկ վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն իրականություն է։

Սակայն խոսել հօգուտ Ուկրաինայի ռազմավարական շրջադարձի մասին՝ չի կարելի։ Ռուսաստանը կարծես դեռ նոր է ինտենսիվացնում հրթիռային և ավիացիոն հարվածների քանակներն ու որակները: Իսկ ուկրաինական ՀՕՊ-ը՝ դատելով իրադարձություններից, գործում է իր հնարավորությունների եզրագծին։

Եթե Ուկրաինայում ռուսական հարվածների այս տենդենցը շարունակվի, ապա որոշ ժամանակ հետո, կամ պետք է Ուկրաինային ուղղորդեն դեպի բանակցություններ, կամ Արևմուտքը նոր ճակատ(ներ) պետք է բացի: Այդ դեպքում ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական հրթիռները: Կարծում եմ ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային»:

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում «Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՀայկական Սոչի. Փաշինյանը ռուսական փողերով տնտեսական բում է ստեղծում, բայց դա ծուղակ էՈ՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական hրթիռները, ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային. Զաքարյան Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 11 վագոն ցորեն և 4 վագոն գարի «Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի «Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը․ պատմության այս օրը (21 օգոստոս)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պապիկյանի դեմ բունտ է հասունանում. «Հրապարակ» ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից․ «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքել50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը Այսօր ես հայտարարում եմ երբևէ որևէ երկրի դեմ ձեռնարկված ամենակnրծարար տնտեսական գործողության մասին. Թրամփ ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացnւթյան. Տիգրան Աբրահամյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Պատասխանատու գնումներ․ Wildberries-ի վաճառողը պատմում է՝ ինչպես ճիշտ ընտրություն կատարել Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական Մոուրինյուն խոսել է Յամալի՝ «Բարսելոնա»-ից «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» ՉԼ փլեյ-օֆֆ. Բարսեղյանի «Սլովան»-ի ոչ-ոքին, «Սելթիկ»-ի հաղթանակը և մյուս արդյունքները Օրենք չկա՞, ժամը 9-ին զինվորն ինչ գործ ունի, որ վազի. վթարից մահացած զինվորի հարևանները շոկի մեջ են Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները հետազոտվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ մամուլի քարտուղար Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին Ճամբարակի վրաերթից մահացած զինվորը մեկ ամիս առաջ էր զորակոչվել. Նա սրտի խնդիրներ ուներ
Ամենադիտված