Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են են բերվել ադրբեջանական զորքեր․ պատմության այս օրը (20 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր, Սենեգալ՝ Անկախության օր, Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր, Մարոկկո՝ Հեղափոխության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876- Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի հրամանով կազմակերպվել են հայերի կոտորածներ։

1886– ծնվել է նշանավոր ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։

1900– ծնվել է նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը։

1950– ծնվել է ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։

1951 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է ԴՕՍԱԱՖ-ը (բանակի, ավիացիայի և նավատորմի կամավորական միավորումը)։

1974-վախճանվել է գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։

1990-Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են են բերվել ադրբեջանական զորքեր՝ ուղղաթիռներով և զենիթային համակարգերով։

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարդակերտի շրջանում ընթացող մարտերի ժամանակ խփվել է ադրբեեջանական МиГ-25ПД կարծանիչ, որի օդաչուն կատապուլտի է ենթարկվել և գերի ընկել, պարզվել է, որ օդաչուն վարձկան է՝ Յուրի Բելիչենկո ազգանվամբ։

2002- Շիրակի մարզային իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել տեղայնացնելու մարզի երեք գյուղերում գրանցված դաբաղի բռնկումները: Այդ վիրուսային հիվանդությամբ վարակվել էր արդեն շուրջ 300 անասուն:

2007- Հայաստանում առաջին անգամ սկսվել է «Ջենամ» եվրոպական և ազգային աստղագիտական միացյալ համաժողովը:

2007– վախճանվել է նշանավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, որը ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է, և կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

2008-Հայաuտանի կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն և կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, որի նախագահ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը: 

2010- Երևանում ստորագրվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

2020-Ի պաշտպանություն Ամուլսարի  ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն են նախաձեռնել դեպի Երևան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

636– ավարտվել է վեց օր տևած Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև, որը ավարտվել է Խալիդ իբն ալ-Վալադի արաբական բանակի լիակատար հաղթանակով և պատճառ է դարձել Բյուզանդական կայսրության կողմից Պաղեստինը և Երուսաղեմը կորցնելու։ 

1206 —Լատինական կայսրության կայսր է թագադրվել Հենրիխ 1-ին Ֆլանդրիացին։ 1619 —հոլլանդական նավը Ամերիկա է հասցրել առաջին 20 աֆրիկացի նեգրերին, որոնք վաճառվել են ստրկության Ջեյմսթաունում։

1648 —երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Լանսի ճակատամարտը ֆրանսիական և իսպանական բանակների միջև։

1794-Ամերիկայում ամերկացի վերաբնակիչների և հնդկական ցեղերի միության միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որը հայտնիչ է որպես «ճակատամարտը տապալված ծառերի մոտ»։

-սկսվել է Կոստյուշկոյի Մեծ լեհական ապստամբությունը։

1823 —վախճանվել է գերմանացի հրատարակիչ, հայտնի հանրագիտարանի հիմնադիր ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի «Կոմս Օրի» երգիծական օպերայի պրեմիերան։

1868 —ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել են Հարավի և Հյուսիսի պատերազմի ավարտը։

1890 – ծնվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը։

1896 —արտոնագրվել է համար հավաքելու սկավառակային կառուցվածքով հեռախոսը։

1897 —Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։

1912 —Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը։ 

1912 —վախճանվել է բրիտանացի քարոզիչ Ուիլյամ Բուտը, որը հանդիսանում է Փրկության բանակի ստեղծողը և այդ կազմակերպության առաջին գեներալը։

1925- բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը:

1935 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ Ռոն Փոլը։

1939 —Խալխին-գոլ գետի շրջանում սկսվել է խորհրդա-մոնղոլական բանակի կողմից ճապոնացիների ջախջախման օպերացիան։ 

1940- Մեխիկոյում մահափորձ է իրականացվել Լև Տրոցկու նկատմամբ, որը մահացու վիրավորվել է և վախճանվել հաջորդ օրը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջող խորհրդային զորքերը պայթեցրել են ԴնեպրոԳէՍ-ը:

1941 —ծնվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

1944 —ծնվել է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։

1953 —ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ իրականացրել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկում։ 

1960– Սենեգալը անկախացել է Ֆրանսիայից։

1968 —սկսվել է «Դանուբ» օպերացիան, Վարշավյան պայմանագրի երկրների բանակները մտցվել են Չեխոսլովակի, որով իսկ ավարտվել են այնտեղ սկսված բարեփոխումները։

1974-ծնվել է իսրայելցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

1988– պաշտոնապես ավարտվել է իրանա-իրաքյան պատերազմը:

1991– Էստոնիան հայտարարել է իրեն անկախ ԽՍՀՄ-ից։

2015 —վախճանվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսյոր Լև Դուրովը։

Կ.Խաչիկյան

Հրեշավոր խաբեություն. փորձագետը արձագանքել է Փաշինյանի Հայաստանի համար այլընտրանքների վերաբերյալ հայտարարությանը«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր Իրանը հայտարարել է, որ պատրաստում է հզոր զենք Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ, քաղաքացու են բերման ենթարկել Հայաստանում բանավեճ է ընթանում. TRIPP նախագիծը ճանապարհ է, թե՞ միջանցք Ադրբեջանի համարՍանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի Արյունոտ գիշեր՝ Կիևում․ ՌԴ հարվածներից առնվազն 6 մարդ զոհվել, 33-ը վիրավորվել է Փորձագետներ. Ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար, եթե նա հրաժարվի Եվրասիական տնտեսական միությունիցՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռшզմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն Ռուսաստանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Կիևին. կան զnhեր Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են են բերվել ադրբեջանական զորքեր․ պատմության այս օրը (20 օգոստոս)Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում են․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ» Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկը մաhացել է Զինվորնե՞ր են թունավորվել․ «Հրապարակ» Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներինԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանՎրաստանը հերքում է, որ վերջին 24 ժամում ՌԴ 20 հազար քաղաքացի է անցել ՎրաստանՔենիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր Սեպտեմբերի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում շարունակվում է միջին նորոգումը ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի գավաթի խաղարկությունում Պայթյուն՝ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված