Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական արշավը։
«Սանկցիաներն ու ճնշումը չեն օգնի կայունացնել իրավիճակը։ Չինաստանը կոչ է անում համապատասխան կողմերին ձեռնարկել պատասխանատու քայլեր և խնդիրը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբներով «տնտեսական պատերազմի» և նրա մեկուսացման մեկնարկի մասին։ Թրամփը նաև զգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, կբախվեն ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների հետ: