Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

​ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, անվտանգային և սահմանային իրավիճակին։

​Բանախոսի պնդմամբ՝ երկրում ընթացող գործընթացները չեն համապատասխանում հայտարարվող նպատակներին, իսկ սահմանազատման անվան տակ իրականում իրականացվում է տարածքների քողարկված հանձնում։ «Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը քողարկեց, տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այդ տարածքներն ունեցել են ռազմավարական առանցքային նշանակություն. «Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեզ համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»։

​Քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու տնտեսության դիվերսիֆիկացման մասին թեզերը՝ Կարապետյանը նշել է. «Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ... Բայց իրականությունն այլ է: Եթե, ըստ նրա, մենք առաջ կախված էինք Ռուսաստանից, հիմա կախված ենք Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ու մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել, անգամ չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, գոնե լսի: Չի լինում դա, որովհետև իրենք չեն կարողանում, չունեն այդ գրագիտությունը»։ Նա նաև հավելել է. «Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ»։

​Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման շրջանից՝ ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացել. «Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»»։

​Բացի այդ, Կարապետյանը հիշատակել է նաև նախարար եղած ժամանակահատվածում տեղի ունեցած մի զրույց. «Երբ նախարար էի, մի անգամ էլ հարց տվեց՝ պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ: Ու կկալանավորեի իրոք»։

Ուկրաինան հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի վրա Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը. պատմության այս օրը (19 օգոստոս)Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր. «Հրապարակ» Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից. Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներԵրթևեկության փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել ճանապարհահատվածումԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները «Օրդոսի հարսանիք»․մոնղոլական հին ավանդույթը բեմում Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, ապրում էր մոր հետ Ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական «ՄիԳ-29» Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան Դիվանագիտությունը սովորաբար միշտ էլ լուռ է իրականացվում. Ուշակովը՝ ռուս-ամերիկյան հնարավոր բանակցությունների մասին Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը փակ է լինելու Նոր Հաճընում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Վրաստանի վարչապետը 2008 թվականի հակամարտությունը կարևոր դաս է անվանել երկրի համար Ռուսաստանն Իրանին օգնում է համալրել ԱԹՍ-ի և հրթիռների պաշարները Մայրաքաղաքում ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են ինքնասպանությունը Կոտայքի մարզում բախվել են Jeep Compass-ը և Mazda 6-ը․ վերջինս բախվել է գազատարին, ապա քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզի գյուղերից մեկին. կան զոհեր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը «Ամենա Տոմա, Ինչ լավ ա ծնվել ես». Տարոն Իսպիրյանի շնորհավորանքը կնոջ՝ Տոմա Պետրոսյանի ծննդյան օրը Հայաստանը կարող է կորցնել իր ամենամեծ զբոսաշրջային հոսքըՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ զենիթային հրետանավորները մարզվել են իրանական Majid հրթիռային համակարգերի մարտական ​​կիրառմամբ
Ամենադիտված