Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 17-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար մեղադրվող Մ.Հ.-ի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Ս.Խ.-ի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Լ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մ.Հ.-ն, 2019 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի հետ կապված գործարքների համակարգողի պաշտոնը և, համայնքապետարանի անունից հանդես գալու, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված լինելով, 2019 թվականի ապրիլին պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակիչ Գ.Գ.-ի հետ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեին կից հողամասում Գ.Գ.-ի մոր կողմից կառուցված ինքնակամ շինություններն ապօրինի օրինականացնելու և դրանց զբաղեցրած հողամասը հետագայում նրան օտարելու գործընթացը կազմակերպելու շուրջ։

Այդ նպատակով Գ.Գ.-ն 2019 թվականի ապրիլի 23-ին դիմել է Աբովյանի համայնքի ղեկավար Վ.Գ.-ին։ Դիմումի քննարկման ընթացքում Մ.Հ.-ն դրդել է համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ին կազմել իրականությանը չհամապատասխանող քաղաքաշինական եզրակացություն։ Ս.Խ.-ի կողմից 2019 թվականի մայիսի 7-ին կազմված կեղծ եզրակացությամբ նշվել է, թե Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեում գտնվող 286.55 և 28.8 քմ մակերեսով շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասի վրա։ Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ նշված շինությունների զբաղեցրած՝ 1045.7 քմ մակերեսով հողամասը, համաձայն Աբովյան համայնքի գլխավոր հատակագծի, ունեցել է «զբոսայգիներ, պուրակներ» գործառնական նշանակություն և ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված կեղծ եզրակացության հիման վրա Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորությունները պետական և ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, 2019 թվականի մայիսի 16-ին N 468 որոշմամբ ապօրինի օրինականացրել է նշված ինքնակամ կառույցները։

Այնուհետև, Մ.Հ.-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի սպասարկման գրասենյակ՝ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ 2019 թվականի հունիսի 4-ին նշված շինության և հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը։ Նույն օրը Գ.Գ.-ն Մ.Հ.-ին է տվել 200 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր օգտին ապօրինի գործողությունների կատարումն ավարտին հասցնելու և շինությունների զբաղեցրած հողամասն իր մոր անվամբ օտարելու գործընթացին նպաստելու համար։

Ս.Խ.-ի ներկայացրած զեկուցագրի և համապատասխան վարչական գործողությունների արդյունքում, 2019 թվականի հունիսի 5-ին Աբովյանի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Լ.Ն.-ն կայացրել է N 565 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1045.7 քմ մակերեսով հողամասը 8 միլիոն 485 հազար դրամով ուղղակի վաճառքով Գ.Գ.-ի մորն օտարելու վերաբերյալ։

Հետագայում՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասը, որը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողատարածք է և ունի «զբոսայգիներ» գործառնական նշանակություն, ապօրինի օտարվել է և Կադաստրի կոմիտեում գրանցվել է Գ.Գ.-ի մոր անունով։

Դատախազը 2026 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մ.Հ.-ի նկատմամբ՝ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, Ս.Խ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար և Լ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներԵրթևեկության փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել ճանապարհահատվածումԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները «Օրդոսի հարսանիք»․մոնղոլական հին ավանդույթը բեմում Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, ապրում էր մոր հետ Ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական «ՄիԳ-29» Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան Դիվանագիտությունը սովորաբար միշտ էլ լուռ է իրականացվում. Ուշակովը՝ ռուս-ամերիկյան հնարավոր բանակցությունների մասին Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը փակ է լինելու Նոր Հաճընում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Վրաստանի վարչապետը 2008 թվականի հակամարտությունը կարևոր դաս է անվանել երկրի համար Ռուսաստանն Իրանին օգնում է համալրել ԱԹՍ-ի և հրթիռների պաշարները Մայրաքաղաքում ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են ինքնասպանությունը Կոտայքի մարզում բախվել են Jeep Compass-ը և Mazda 6-ը․ վերջինս բախվել է գազատարին, ապա քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզի գյուղերից մեկին. կան զոհեր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը «Ամենա Տոմա, Ինչ լավ ա ծնվել ես». Տարոն Իսպիրյանի շնորհավորանքը կնոջ՝ Տոմա Պետրոսյանի ծննդյան օրը Հայաստանը կարող է կորցնել իր ամենամեծ զբոսաշրջային հոսքըՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ զենիթային հրետանավորները մարզվել են իրանական Majid հրթիռային համակարգերի մարտական ​​կիրառմամբՓաշինյանը պատրաստվում է ձերբակալել Հայ եկեղեցու առաջնորդին «Թրամփի միջանցքի» դավաճանական մեկնարկի նախօրեինCOP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով ԱՄՆ-ը և Հայաստանը կրկնապատկել են իրենց ջանքերը «Թրամփի ճանապարհի» կառուցման ուղղությամբԻշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, նշանակում է՝ իրավական երկիր չունենք. Լիլիթ Գալստյան Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել Թրամփը պատրաստ է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի միջnւկային զինшմթերք ստեղծելու հնարավորությունից․ Քուշներ Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Տիգրան Բարսեղյանի սուպերգոլը Սլովակիայի առաջնությունում «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» միջազգային ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90%-ը. պատմության այս օրը (18 օգոստոս)
Ամենադիտված