Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն։
Այս մասին հայտնում է APA գործակալությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմին փոխանցվել է Ադրբեջանի լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված վերջին շրջանում ռուսական մեդիա և տեղեկատվական տիրույթում Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների հետ, որոնք Բաքուն որակել է որպես սադրիչ, վիրավորական և սպառնալից։
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ նման հռետորաբանությունը շարունակվում է էլ ավելի կոշտ ձևով՝ չնայած ադրբեջանական կողմի՝ այն դադարեցնելու բազմակի կոչերին և տարբեր քաղաքական մակարդակներում հարցի քննարկումներին։