Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դոմինիկյան Հանրապետություն՝ Վերածննդի օր, Իտալիա՝ Սիենա Պալոյի ավանդական մրցավազքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832 – ծնվել է թատերական և մշակութային գործիչ Սրապիոն Հեքիմյանը:

1886 – ծնվել է պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը հանդիսացող Վահան Չերազը:

1928 – ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, որը հայտնի է «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:

1936 – ծնվել է լիտվահայ շախմատիստ, գրոսմայստեր, ինժեներ-մեխանիկ Վլադիմիր Բաղիրովը (Բաղիրյան):

1950 – ծնվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

1956 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը։

1990- «Ժիգուլի» ավտոմեքենայից գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը, որը իրականացրել է Երևանի մի բնակիչ:  

2003-   Երևանում մեկնարկել են Երրորդ համահայկական խաղերը, որի մասնակցելու համար աշխարհի 80 երկրներից ու քաղաքներից Հայաստան են ժամանել 1500 մարզիկներ:

2004- վախճանվել է պատմաբան Բաբկեն Առաքելյանը:

2006- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շոտլանդացի Յան Փորթերֆիլդը: 

2010-Վանաձորի քիմիական գործարանում մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո վերագործարկվել է կարբիդի արտադրամասը, հետ են կանչվել պարապուրդի մատնված աշխատակիցները։ Ընկերությունում սկսել են արտադրել նաև արհեստական քարեր։ Սկսել է գործել աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։

2011- վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2019-հանրահավաքային պայքար է սկսվել Ամուլսարի շահագործման դեմ Երևանում և Ջերմուկում։ Հանրահավաքի ժամանակ բաց նամակ է ընթերցվել ուղղված վարչապետին «Պահանջը մնում է ուժի մեջ» հայտարարությամբ:

2024– ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

980 —ծնվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ Իբն Սինան:

1645 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Ժան դը Լաբրյուերը: 

1678 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ էնդրյու Մարվելը:

1705 —վախճանվել է շվեյցարացի մաթեմատիկոս Յակոբ Բեռնուլին:

1732 —ադմիրալ Շամբրեի ղեկավարած մալթայական նավատորմը Դումանտյեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է օսմանցիներին:

1795 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Մարշները: 

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը:

1871 – ծնվել է վրաց երաժշտագետ Զաքարե Փալիաշվիլին: 

1888 – ծնվել է բրիտանացի զինվորական և ճանապարհորդ Լոուրենս Արաբացին: 

1896 –ԱՄՆ-ի  Կլոնդայքում հայտնաբերվել է ոսկի:

1902 —ծնվել է ռուս արևելագետ, մշակույթաբան, էթնոգրաֆ, ճանապարհորդ Յուրի Ռերիխը:

1930 —ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը:

 1933 —գերմանական նացիստների առաջնորդներից մեկը հանդիսացող Գերման Գերինգը Պրուսիայում արգելել է վիվիսեկցիան (կենդանի կենդանիների վրա իրականացվող վիրահատությունները):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվել է Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։

1949-վախճանվել է  ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը:

1954 – ծնվել է կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

1956 —ԽՍՀՄ-ում ընդունվել է խոպան հողերի ոռոգման և մշակման մասին որոշում:

1958 – ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Մադոննան (իսկական անունը Լուիզա Վերոնիկա Չիկկոնե):

1960– Կիպրոսն անկախացել է Միավորված Թագավորությունից։

1960 – հիմնադրվել է Աստղագնացության միջազգային ակադեմիան։

1962 – Ֆրանսիական պառլամենտը հաստատել է Ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։

1962 —Պիտ Բեստը դուրս է եկել «Բիթլզ»-ի կազմից և նրա տեղը գրավել է Ռինգո Ստարրը:

1976 —էկրան է բարձրացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը:

1977- վախճանվել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին:

1985 – տեղի ունեցավ Շոն Փենի և Մադոննայի հարսանիքը։

1987- վախճանվել է խորհրդային դերասան և երգիչ Անդրեյ Միրոնովը:

1995 —Բերմուդյան կղզիների բնակիչները հանրաքվեով որոշել են չանկախանալ և մնալ բրիտանական գաղութ:

Կ.Խաչիկյան

Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
Ամենադիտված