Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի դեսպանատունը գերմանացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա։
Դիվանագիտական կառույցը կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին օգոստոսի երկրորդ կեսին ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։ Անկախության օրվան (որը Հանրապետությունում նշվում է օգոստոսի 24-ին) ընդառաջ երկիրը կմնա բարձրացված անվտանգության մակարդակի վրա։
Գերմանիայի դեսպանատունը նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները և խոշոր տրանսպորտային հանգույցները կարող են մոտ ապագայում դառնալ ռուսական հարձակումների թիրախ։ Գերմանացի դիվանագետները նաև չեն բացառել քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դիվանագիտական առաքելությունը կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին պահպանել գործող ճանապարհորդական նախազգուշացումները։