Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնից նշում են, որ տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին և ներկայացնելով հայկական աշխարհի՝ ամբողջական Հայաստանի տարբեր հատվածների երգն ու պարը՝ Կիլիկիայից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Լոռի, ինչպես նաև Հայաստանի տարբեր գավառների և պատմական շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը։

Այս տարի փառատոնին կմասնակցեն 26 խումբ՝ բեմում հանդես կգան ավելի քան 500 մասնակից-արտիստներ։

Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական դրվագներից է բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես են գալիս միասնական կատարմամբ։ Ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ ստեղծում են բացառիկ տեսարան՝ բեմը վերածելով հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայկական մշակույթի միասնականությունն ու հարատևությունը։

Այս տարվա մասնակիցներն են՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վան», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ),«Մենք», «Սեբաստացիներ», «Հրայրք», «Ծովակ», «Նաիրի», «Մարաթուկցիներ», «Դարե», «Տավրոս», «Արծափ», «Անդոկ», «Դիզակ», «Տարերք», «Ծիլք», ինչպես նաև սփյուռքը ներկայացնող «Զարկ»(Ռոստով), «Նժդեհ» (Մոսկվա), «Կայծ» (Մոսկվա),  «Արմատ» (Բելգորոդ) և «Խոյակ» (Մյունխեն)  խմբերը։

Փառատոնի հիմնական նպատակն է պահպանել, հանրահռչակել և առավել ճանաչելի դարձնել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը։

Փառատոնի հիմնարար սկզբունքներն են՝

• ազգային երգերի և պարերի ներկայացումը դրանց բնօրինակ և ավանդական ձևով՝ առանց ժամանակակից մշակումների,

• բացառապես հայկական ազգային նվագարանների կիրառումը։

«Գութան» փառատոնի շրջանակում ստեղծվում և ցուցադրվում են նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են հայկական երգի և պարի նշանավոր ներկայացուցիչների կյանքը, գործունեությունը և նրանց թողած հարուստ մշակութային ժառանգությունը։

Ամեն տարի փառատոնն անցկացվում է Երևանում՝ բաց երկնքի տակ։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս այն տեղի կունենա Գաֆէսճյան քանդակների պարտեզում։

Միջոցառման անվճար ձևաչափը հնարավորություն է տալիս հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև Հայաստան այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին անմիջականորեն հաղորդակից դառնալու հայկական մշակույթին և բացահայտելու ազգային երգի ու պարի անաղարտ ավանդույթները։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից են նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները, որոնք անցկացվում են Երևանի վարչական շրջաններում և Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում։

Տարիների ընթացքում «Գութան» փառատոնն իրականացվել է նաև Արցախում և Տավուշում՝ նպաստելով ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։

Պուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի
Ամենադիտված