Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Երիտասարդության միջազգային օր, Թայլանդ՝ Թագուհու ծննդյան և Մայրերի օր, Վրաստան՝ Դիդգորոբա, Զիմբաբվե՝ Պաշտպանության ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմա-օդային ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1670 –ծնվել է  բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան։

1838 - ծնվել է  ֆրանսիացի արևելագետ և հայագետ Օգյուստ Կարիերը։

1886 - ծնվել է   քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1921 - ծնվել է  արձակագիր  Գրիգոր Քեշիշյանը։

1926 - ծնվել է քանդակագործ Սարգիս Սարգսյանը։

1935 - ծնվել է   բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը։

1937 –ծնվել է ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանը։

1950 - ծնվել է   բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։

1951 –վախճանվել է գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը։

1975 - վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Թաթուլ Դիլաքյանը։

1979 - վախճանվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը։

1992– Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ 

1996– վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը:

2000– վախճանվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։

2010- Երևան է ժամանել հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

2015-ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատել է դասալքության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան է եղել։

1121 —վրացական թագավորության զորքերի և արևմտյան-սելջուկական էմիր Մարդիայի բանակի միջև տեղի է ունեցել Դիդգորյան ճակատամարտը։

1604 —ծնվել է ճապոնիայի սյոգուն Տոկուգավա Նեմիցուն։

1633 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Յակոպո Պերին։

1658 —Նոր Ամստերդամում կազմավորվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին ոստիկանական ջոկատը՝ Ռատելվախտը։

1681 —ծնվել է ազգությամբ դանիացի ռուս նավագնաց և բևեռային հետազոտող Վիտուս Բերինգը, որը հայտնաբերել է Բերինգի նեղուցը։

1900 –վախճանվել է հանրահայտ շախմատիստ Վիլհելմ Ստեյնիցը։

1927– տեղի է ունեցել Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։

1851– ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացել է արտոնագիր:

1865 —անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը առաջին անգամ վիրահատության ժամանակ օգտագործել է ֆենոլ, որպեսի ախտահանի գործիքները և ձեռքերը, հետագայում այդ գործողության շնորհիվ հետվիրահատական բարությունների թիվը կրճատվել է երեք անգամ։

1883– Ամստերդամի կենդանաբանական այգում սատկել է վերջին կվագգան՝ պարկավոր գայլը։

1898 —Հավայան կղզիները անեքսիայի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

1949 —Լնդոնում թռչյունների պատճառով, որոնք թառել են Բիգ-Բեն ժամացույցի սլաքի վրա ժամանակը հետ է ընկել չորս ու կես րոպեով։

1930 —ծնվել է ազգությամբ հունգարացի ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը։

1954 –ծնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

1955– վախճանվել է գերմանացի ճանաչված գրող Թոմաս Մանը։

1964– վախճանվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հանդիսանում է Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ:

1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացրել Կիպրոսին։

1981 —վաճառքում է հայտնվել անհատական IBM PC համակարգիչը, որի արժեքը եղել է 1 565 դոլլար։

1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվել է Օսութաքա լեռան մեջ, զոհվել է 520 մարդ, փրկվել է 4 մարդ։

1988 —ամերիկյան էկրաններ է բարձրացվել Մարտին Սկորցեզեի «Քրիստոսի վերջին տառապանքները» կինոնկարը, որը առաջացրել է կրոնական կազմակերպությունների զայրույթը։

1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։

2000 – Բարենցի ծովում վարժանքների ժամանակ խորտակվել է ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։

2018 —ՆԱՍԱՆ տիեզերք է ուղարկել Պարկեր արևային զոնդը Արևի մթնոլորտը և արևային քամիները հետազոտելու նպատակով։

2026 —Տեղի է ունենալու արևի լրիվ խավարում, որը նկատելի է լինելու Եվրոպայում: 

Կ.Խաչիկյան

 

Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Պենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին
Ամենադիտված