«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» դիտարկում է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ավագ, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու տարբերակը Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերը չիրականացնելու դեպքում, հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բարձր է գնահատում Լաուտարո Մարտինեսի որակները եւ անձամբ է հետաքրքրված նրա ծառայություններով։
Միլանի «Ինտերը» պատրաստ է վաճառել Լաուտարո Մարտինեսին, սակայն կքննարկի 120 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։
Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։