Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոլումբիայում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարտագո քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքում բնակվում է շուրջ 134 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 115 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։