Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹաթարստանի Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահի դրությամբ կա 13 զոհ», – ասվում է հայտարարության մեջ։
Քննչական կոմիտեի տվյալներով ՝ զոհվածների թվում կա երեխա։ Գործակալությունը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Նիժնեկամսկի արդյունաբերական օբյեկտներն ու բնակելի տարածքները։