Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC News-ին։
«Կարծում եմ՝ նա լավագույններից մեկն է: Ես գիտեմ՝ ինչ եմ ասում: Խելացի տղա է: Գիտի՝ ինչ է անում, և զինվորականները նրան հարգում են», - ասել է ԱՄՆ նախագահը։
NBC News-ի տվյալներով՝ Թրամփի առնվազն մեկ քաղաքական դաշնակից վերջին շաբաթներին նրան հայտնել է Հեգսեթի մասնագիտական անհամապատասխանության մասին՝ որպես նախարար այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը մարտական գործողություններ է վարում:
Ինչպես ավելի վաղ ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրներին հղումով հայտնել էր The Washington Post թերթը, ԱՄՆ նախագահը կարծում է, որ Հեգսեթն իրեն մոլորության մեջ է գցել սպառազինությունների պաշարների վերաբերյալ, որոնք սպառվել են Իրանի հետ պատերազմի ընթացքում:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում իբր զինամթերքի պակասի մասին մամուլ արտահոսքի համար պատասխանատու անձանց արդեն փնտրում են, նրանց կարող են ազատազրկման ժամկետներ սպառնալ:
NBC News-ը նույնպես հայտնել էր, որ զինամթերքի պակասի վերաբերյալ Թրամփի քննադատության պատճառով ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներն ու գնումների համար պատասխանատու պաշտոնյաները «ճգնաժամային խորհրդակցություն» կանցկացնեն: