Իրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Թեհրանի նահանգի Շամսաբադ նահանգում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 18 մարդ վիրավորվել է։ Այս մասն հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների վարչության խոսնակ Շերվին Թաբրիզին լրատվականի հետ զրույցում նշել է, որ միջադեպի մասին հաղորդվել է ժամը 12:56-ին Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների վարչություն, և դեպքի վայր են ուղարկվել 7 շտապօգնության մեքենա, շտապօգնության ավտոբուս և հրամանատարական մեքենա։
Նա հավելել է, որ զոհեր չկան, իսկ 18 վիրավորից 4-ը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Պայթյունի ալիքի հետևանքով ավերվել է դեպքի վայրի մոտ գտնվող արտակարգ իրավիճակների բազան, իսկ պայթյունի պատճառը հետաքննվում է։