Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և այլ նախկին խորհրդային երկրների հետ ամուր հարաբերություններ կառուցելու իր մտադրության մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ, նաև նշել է Հայաստանի հետ կապերի վերականգնումը՝ «երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ»։
«Երկար ժամանակ անց առաջին անգամ մենք վերականգնել ենք կապերը Հայաստանի հետ», – նշել է նա։