Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը։
««Չեստնի զնակ»-ը (Честный знак) արգելափակել է Հայաստանից ներմուծված խմելու ջրի և գազավորված ըմպելիքների խմբաքանակների վաճառքը՝ արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումների պատճառով»,- հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մամուլի ծառայությունը։
Արգելափակման տակ են հայտնվել «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակներ։
«Ներկայումս Ռոսպոտրեբնադզորի կողմից նշված խմբաքանակների վաճառքն արգելված է մանրածախ և առցանց ալիքներով մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Պիտակավորման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս անհապաղ սպառողների պաշտպանության մեխանիզմ ստեղծել», - մեկնաբանել է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռեւազ Յուսուպովը։