Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 4-9-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։