Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել, կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ պահեստը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 17 ուկրաինական ԱԹՍ։ Նրա խոսքով՝ Կրասնի Բորի պահեստային գոտում վնասներ են գրանցվել, մեկ մարդ վիրավորվել է։
«Բումագա»-ի փոխանցմամբ՝ Կրասնի Բորում գտնվող Wildberries-ի լոգիստիկ համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Սոցիալական ցանցերում և ուկրաինական մոնիթորինգային ալիքներում տարածվել են հրդեհի տեսանյութեր։
Wildberries ընկերությունը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։