Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026

Վեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ.Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:

Բացի այդ, մեղադրյալ Դ.Ա.-ն նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով` տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա.Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ.Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան, ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: 

Բացի այդ, Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով, մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ՝ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա.Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ.Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

ՀՀ ՔԿ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումՀորմուզի նեղուցով նավթի մատակարարումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Արցախում հակահետևակային ական է պայթել, 2 մարդ է տուժել Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Մեկնարկում է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հիմնական փուլը․ ինչ է պետք իմանալ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինիԳելենջիկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է 3 մարդ, տուժել՝ 13-ը, այդ թվում՝ երեխաներ «Վեշին պեն մոռացվալ չի, վեշին պեն ներվալ չի». Արեգա Հովսեփյանը Արցախի բարբառով խոսեց Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապoրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը Բրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել «ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ «Հայաստանի շանտաժի մասին»Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան «Ռուսաստանին չի կարելի անտեսել. Ինչու են կարևոր Պուտինի շփումները Ալիևի և Փաշինյանի հետ»Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում․ պատմության այս օրը (3 օգոստոս)Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսին Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ արագ համաձայնության հասնելու պայմանով Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Չնայած ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության սառեցմանը՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Վասիլև Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում «Դուք ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն, կերել եք ԲՀԿ–ի ձայները»․ Աննա Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները
Ամենադիտված