«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները ԱԺ առաջին նիստից հետո կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու։
Այս մասին լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ, ըստ էության, 9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց առանց Վեհափառի օրհնության։