Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը
ՍՊՈՐՏՀուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
«Հայաստանը ներկայացրել են միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։
Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը»,-ասված է հաղորդագրության մեջ: