Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը։

Ո՞րն է նախագծի նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է համապատասխանեցնել գործող կարգավորումները «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխություններին, ընդլայնել առցանց ծառայությունները և պարզեցնել նպաստի նշանակման գործընթացը։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նախագծի հիմքում ընկած է «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով վերանայվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու պայմանները։

Մասնավորապես, սահմանվել է, որ եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից, ապա ծնողը ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե դիմելու պահին՝

  • նորածինն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
  • ծնողը և նորածին երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել են նաև հատուկ կարգավորումներ արտերկրում ծառայություն իրականացնող դիվանագետների և նրանց ընտանիքների համար։

Մասնավորապես, երեխայի ծննդյան միանվագ նպաստ կկարողանան ստանալ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք, նրանց՝ արտերկրում գտնվող ամուսինները, ինչպես նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմինների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմի աշխատակիցները, եթե երեխայի ծնունդը գրանցվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։

Նախագծով նաև Կառավարությանը վերապահվել է այս դեպքերում նպաստի նշանակման առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը։

Կատարված փոփոխության արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը այլևս փոխկապակցված չի լինելու երեխայի կարգաթվով (նպաստի չափը սահմանելու լիազորությունը տրված է Կառավարությանը)։

Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը նպաստը նշանակվում է նաև ծնողի առցանց դիմումի հիման վրա՝ ծառայության կայքէջի միջոցով։

Պետական մարմինների և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքում ստեղծվել է ծառայությունների ազգային հարթակը՝ «Հանրայինկառավարման բարեփոխումների» օրակարգի համատեքստում՝ նպատակ ունենալով բարելավելու քաղաքացիներին հանրային ծառայությունների մատուցման գործընթացը։

Հարթակի միջոցով իրականացվում է պետական տարբեր ծառայությունների առցանց մատուցման գործընթաց և երեխայի ծնունդով պայմանավորված ծառայությունները ևս (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը), որպես կյանքի իրադարձության մի փուլ, նախատեսվում է իրականացնել նաև այս հարթակի կիրառմամբ։

Չնայած որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը հիմանականում նշանակվում է առկա տեղեկատվության (շտեմարանների) գործարկմամբ, սակայն նպաստ նշանակվում է տարածքային բաժնի կողմից՝ մասնագետի միջամտությամբ։ Մինչդեռ առկա ռեսուրսների կիրառմամբ նպաստը առցանց ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր է նշանակել ինքնաշխատ եղանակով։

Ի՞նչ լուծում է առաջարկվում

Առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

Ի՞նչ է առաջարկվում

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1.  «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում՝

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել հինգ հարյուր հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո (մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը),

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դեպքում այլ երեխաների մասով փաստաթղթեր (տվյալներ) ստանալ այն դեպքում, երբ նպաստը պետք է նշանակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ,

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կամ առցանց տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետ առաջարվում է սահմանել  մինչև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը (այդ օրվանից հետո ներկայացված դիմումները մերժվում են),

4) հստակեցնել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս մյուս երեխաներին հաշվի առնելու՝ գործող օրենսդրությամբ սահմանված պայմանները վերաբերում են այն դեպքերին, երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է նշանակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ծնված երեխայի կապակցությամբ,

5) նպաստ նշանակելը մերժելու հիմքերում սահմանվում է, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին նպաստ նշանակելիս ՀՀ-ում չգտնվելու պայմանը կիրառելի չէ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որ այն դեպքում, երբ նպաստ նշանակելը մերժվել է երեխայի կամ ծնողի՝ ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառում չունենալու ինչպես նաև ՀՀ-ից երեխայի և ծնողի բացակայելու պատճառով, ապա նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում ՀՀ հասցեով հաշվառվելու դեպքում դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

  1. Առցանց ծառայությունների ընդլայնման և նպաստն ինքնաշխատ եղանակով նշանակելու համատեքստում նախագծով առաջարկվում է՝

1)  երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

  • նպաստը նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
  • նպաստը նշանակվում է օտարերկրյա պետությունում ծնված երեխայի ծննդի կապակցությամբ, ում ծննդի պետական գրանցումն կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ
  • նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել կամ
  • նպաստը նշանակվում է խնամակալին կամ
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարանների կամ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) տվյալները բավարար չեն նպաստը (այդ թվում՝ բարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով) նշանակելու համար (ներկայացված էլեկտրոնային դիմումը մերժվել է)։

2) Առցանց տվյալների հիման վրա նպաստը նշանակել կամ նպաստ նշանակելը մերժել ինքնաշխատ եղանակով՝  համապատասխան ծրագրային գործիքի միջոցով։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Իրավական ակտի կիրառման արդյունքում կապահովվի ընդունված օրենքի կիրարկումը, ինչպես նաև կընդլայնվեն առցանց մատուցվող ծառայությունների թիվը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 27-րդ կետից (հանրային ծառայությունների արդիականացման ուղղությամբ գործողություններ ու միջամտություններ)։  

Բյուջետային ազդեցություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ծախսերի ավելացում չի նախատեսվում։

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը՝ նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլը
Ամենադիտված