Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքի երկրները գնում են դեպի վերացում: Այս մասին գրել է ամերիկյան ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«ԵՄ 27 երկրներից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը։ Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացում»,- գրել է Մասկը։
Այսպես է Մասկն արձագանքել աշխարհի խոշորագույն տնտեսություններում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Կորեայի Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում ծնելիության վերաբերյալ ՄԱԿ-ի վիճակագրությանը, որը ցույց է տալիս ծնելիության գործակցի անշեղ նվազում 1950 թվականից ի վեր։