Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանները։ Նշվում է, որ հրամանի նախագծի ընդունումը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և միտված է ոլորտի բովանդակային բարեփոխումների իրավական ամրագրմանը:

Գործընթացի հիմքում ընկած է կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակադրումը: Չափորոշչի պահանջների ապահովման համար ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի համապատասխան հրամաններով հաստատվել էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար: Այդ ծրագրերի փորձարկումն ու աստիճանական ներդրումը մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում (սկզբնական շրջանում՝ 60 հաստատությունում) և հաջողությամբ ավարտվել 20252026 ուսումնական տարում՝ ընդգրկելով հանրապետության համայնքային ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Չափորոշչի ներդրման ողջ ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա կատարվել են մի շարք էական բովանդակային փոփոխություններ: Ըստ նախագծի հեղինակների, դրանք ամբողջությամբ արտացոլվել են այս փաթեթով ներկայացվող լրամշակված կրթական ծրագրերում:

Ծրագրերն ապահովում են անցումը երեխայի բազմակողմանի զարգացումն ու սոցիալականացումը երաշխավորող արդի համակարգի. դրանք միտված են երեխաների մոտ ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը (լեզվական, մշակութային, մաթեմատիկական, թվային, ինքնաճանաչողական և այլն)՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները: Մեթոդաբանության հիմքում դրված է երեխայի ակտիվ դերակատարումը: Ուսումնական գործընթացը կառուցվում է երեխայի հետաքրքրությունների, հարցասիրության և նախաձեռնողականության խրախուսման վրա:

Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականության իրականացմանը: Ծրագրերը ձեռք կբերեն նորմատիվ բնույթ, ինչը թույլ կտա բացառել կրթական գործընթացի կամայական կազմակերպումը առանձին հաստատություններում՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված կրթության որակի համահավասար մակարդակ, գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափանիշներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Ամենադիտված