Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մի քանի կոմպոզիտորներից «Փաստն» ահազանգ ստացավ, որ Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Կոմպոզիտորներն անհանգստացած են, որ մի կողմից՝ ստեղծագործական տունն այսպիսով կկորցնի իր առաջնային նշանակությունը, մյուս կողմից՝ իրենք լիարժեքորեն չեն կարողանա օգտվել դրա ընձեռած բոլոր հնարավորություններից։

Կոմպոզիտորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ միաժամանակ և՛ զարմացած, և՛ շատ վրդովված է նման լուրերից։ «Եթե լուրերը ճիշտ են, ապա այստեղ մեկ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ իրավունքով է ստեղծագործական տունը վարձակալությամբ տրվում։ Տարիներ շարունակ միության շենք անգամ չեմ մտնում ստեղծագործական մթնոլորտի պատճառով։ Հիմա ամեն ինչ շատ տխուր վիճակում է։ Իսկ առաջ Դիլիջանը երաժշտական կենտրոն էր։ Դա, իհարկե, Էդվարդ Միրզոյանի շնորհքն է, որ ժամանակին գտել էր դիլիջանյան այդ գողտրիկ անկյունը։ Ամեն տարի հավաքվում էին մեծագույն երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Քաղաքն ապրում էր շատ հետաքրքիր երաժշտական կյանքով։ Կցանկանայի, որ հիմա էլ նույնը լիներ։ Այն կարող էր ամբողջ աշխարհի համար երաժշտական կենտրոն դառնալ, այլ ոչ թե վերածվեր, օրինակ՝ սովորական հյուրանոցային համալիրի»։

Ի դեպ, ըստ տեղեկությունների, հիմա էլ համալիրի առանձին հատվածներ (քոթեջներ) երկարաժամկետ վարձակալության են տրված մասնավորների, որպեսզի և՛ ստեղծագործական տունը աշխատի, և՛ վերանորոգում իրականացվի, և՛ միությունը գումար ունենա, և՛, ընդհանրապես, ստեղծագործական տունը չքանդվի, չավերվի: Ի դեպ, դեռ 2022 թ. միության նախագահն ինքն է այս մասին խոսել իր հարցազրույցներից մեկում (new-east-archive. org/): Հիմա, ըստ մեզ դիմած կոմպոզիտորների, ամբողջ համալիրը կարող է տրվել վարձակալության (կամ կառավարման):

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ։ Վերջինս, լսելով հարցը, նախ զարմացավ, թե ինչպես է լրագրողը 21-րդ դարում ճշտել իր հեռախոսահամարը, ապա մեր արձագանքից հետո ասաց, որ կարող ենք պայմանավորվել, հանդիպել Կոմպոզիտորների միությունում, և նա կպատասխանի մեզ հուզող բոլոր հարցերին։ Մենք երեկ գրավոր հարցում ենք ուղարկել ՀԿՄ՝ ակնկալելով տեղեկանալ, թե ինչ գործընթացներ են միության ստեղծագործական տան շուրջ, և թե ինչ կապ ունի այդ ամենի հետ իր որդին, ինչի մասին ակնարկում էին կոմպոզիտորները։ Պատասխան-պարզաբանում ստանալու դեպքում այն կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը: Կներկայացնենք նաև փորձագիտական հանրության և կոմպոզիտորների կարծիքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»
Ամենադիտված