Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: