Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայծառ, լուսավոր տղա էր Դավիթս։ Միշտ գերակտիվ է եղել, բոլորի ուշադրության կենտրոնում, իրադարձությունների կենտրոնում էր Դավիթը։ Մեր երեք տղաներից ավագն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի մայրը՝ տիկին Սոֆին։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է «Ուսում» հանրակրթական դպրոցում, այնուհետև յոթերորդ դասարանում ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցը։ «Շատերը մի քանի տարի պարապում են ընդունվելու համար, իսկ նա շատ հեշտությամբ ընդունվեց այդ դպրոց։ Միայն երեք շաբաթ պարապեց կրկնուսույցի մոտ և փայլուն հանձնեց քննությունները։ Մաթեմատիկան իր տարերքը դարձավ, և հետագայում հաշվարկներն իր կյանքում վճռորոշ դեր ունեցան»։ Դավիթը «Թումո» ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն է եղել։ Մինչ դպրոցն ավարտելը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել է «C# մակարդակ 2» և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները։ «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր համակարգչային մի շարք ծրագրերի, ինքն էր գրում համակարգչային ծրագրեր։ Ֆիզմաթն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց ուսանող լինել չի հասցրել:

2019 թվականի հուլիսի 19-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, գերազանցությամբ հանձնել քննությունները՝ ստանալով հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգ: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Իվանյանի տանկային զորամասում: Երբ խոսում ենք բանակի, ծառայության մասին, տիկին Սոֆին նշում է, որ որդու զգացողությունները շատ հակասական էին։ «Դավիթը և՛ կամքով, և՛ ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Նա ներքին կանխազգացում է ունեցել, որ իր ծառայության ժամանակ պատերազմ է լինելու, և ինքը չի վերադառնալու տուն։ Բայց դրա մասին մեզ երբեք չի ասել, այդ զգացողությամբ կիսվել է ուսուցչուհու, մի քանի ընկերների հետ։ Շատ էր շտապում կրթության հարցում, անընդհատ ինչ-որ բան էր սովորում, դպրոցին զուգահեռ ծրագրավորում էր ուսումնասիրում, իր միտքն անընդհատ զբաղված էր։ Վստահ էր, որ այդ երկու տարում շատ մեծ արդյունքների կարող է հասնել ուսման հարցում։ Բայց, չնայած այս բոլոր մտքերին, սիրով է ծառայել, ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առավոտյան յոթ անց 15 կամ 20 զանգահարեց։ Նախորդ օրը հերթապահ էր, իր հետ բավականին երկար զրուցեցինք։ Մեզ ասաց, որ բավականին լարված է սահմանին, և իրենց հրետանին, հավանաբար, կտեղափոխեն դիրքեր։ Բայց որոշ ժամանակ հետո զանգահարեց և ասաց, որ լուրջ բան չկա, ինչ-որ անիմաստ խոսակցություններ են տարածվել։ Կարծում եմ՝ ցանկացավ մեզ հանգստացնել։ Երբ ամսի 27-ի առավոտյան զանգահարեց ինձ, առաջինը, որ ասաց, սա էր. «Մա՛մ, սկսվել ա, ամեն ինչ լուրջ է»։ Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ կյանքը սպասել է այդ իրադարձությանը։ Խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Նրան ասաց, որ իրենց տեխնիկաներով տեղափոխում են դիրքեր։ Դավիթը դասակի հրամանատարի տեղակալն էր, հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատարն էր, հաշվարկներ էր անում։ Իրենց տեխնիկան ուղևորվում էր առաջնագծի տարբեր հատվածներ՝ մարտական գործողություններ կատարելու։ Իրենց առաջինը Ջրական են տեղափոխել։ Մի քանի օր այնտեղ են եղել։ Տարբեր ուղղություններով գնալու միջակայքում պարբերաբար վերադարձել են կենտրոնացման շրջան, այնտեղից մեկնել անհրաժեշտ ուղղություններով։ Ջրականից հետո տեղափոխվել են Հադրութ։ Ամուսինս այդ միջանկյալ հատվածներում կարողացել է իր մոտ՝ Արցախ մեկնել, հանդիպել մեր տղային։ Հադրութից տղաները վերադարձել էին կենտրոնացման շրջան, այնուհետև պետք է ուղևորվեին Մարտունի։ Այդ ժամանակ իր տեխնիկան արդեն սարքին վիճակում չի եղել։ Հոկտեմբերի 18-ի գիշերը բոլորին հավաքել և ասել են, որ շատ լավ հաշվարկներ անողներ են պետք, կարևոր գործողություն ունեն կատարելու։ Դավիթը միանգամից արձագանքել է. «Ես լավ հաշվարկներ եմ անում, իմ հաշվարկները տղաներին պետք կլինեն»։ Նա լրիվ ուրիշ տեխնիկայով, այլ անձնակազմի հետ ճանապարհվել է Մարտունի։ Երբ երեկոյան զանգեց մեզ ու ասաց, որ գնում է, չնայած նախորդ օրն իր անունը դեռ չկար կրկին առաջնագիծ մեկնողների ցուցակում, հայրիկը հարցրեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ գնում ես, իսկ Դավիթը միայն արձագանքեց. «Պա՛պ, տենց ա պետք»։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասաց՝ որտեղ կարտոֆիլը լավ է աճում։ Հասկացանք, որ խոսքը Մարտունիի մասին է։ Այնտեղ եղած ժամանակ մեզ հետ չի զրուցել, տղաներին փոխանցել է հայրիկի հեռախոսահամարը, որ զանգեն և ասեն՝ իր հետ ամեն ինչ նորմալ է»։

Դավիթն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում։ Նրա մարտական ուղին փաստում է. «Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը մասնակցել է Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններով ընթացող հակահարձակողական մարտերին, ոչնչացրել է հակառակորդի երկու միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ Հմտորեն ղեկավարելով իրեն ենթակա անձնակազմը՝ հակառակորդին պատճառել է բազմաթիվ կորուստներ, ապա վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրայինների նահանջը»։ Դավիթը մասնակցել է հատուկ գործողության գնդապետ Սերգեյ Շաքարյանի, ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և Արցախի պաշտպանության բանակի այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ճանապարհ անցած զինվորականների կողքին է եղել բացառապես մի քանի ժամկետային զինծառայող։ Դավիթն իր մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ ապահովել է գերճշգրիտ հաշվարկները, որոնց շնորհիվ մեծ վնասներ են հասցրել թշնամուն, բայց թշնամին թիրախավորել է նրանց և կասեցրել նրանց ընթացքը։ Բոլորն, ավաղ, անմահացել են։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ համար դա Դավիթի նկատմամբ մեծագույն սերն է, որը չի մարում։ Ես միշտ էի կրկնում, որ պաշտում եմ իրեն։ Նա միշտ մեր ընտանիքի հպարտությունն է եղել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը հետմահու պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, «Մարտական հերթապահություն», «Հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգի», «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ջրվեժի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված