Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ աղետ թույլ չտալու համար, հայտնում է Axios-ը:
Axios-ին տված հարցազրույցում նախագահը հայտարարել է, որ դիմել է Թրամփին՝ Ուկրաինային հրատապ կարգով Patriot-ի հրթիռ-որսորդներ տրամադրելու խնդրանքով՝ ձմռանը էներգետիկ ենթակառուցվածքները ռուսական հարվածներից պաշտպանելու համար։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է մինչև ձմեռվա սկիզբը հավաքել 300 հրթիռ-որսորդ, քանի որ առկա պաշարները գրեթե սպառված են։ Նա ընդգծել է, որ առանց դրանց Ռուսաստանը կարող է միլիոնավոր ուկրաինացիների թողնել առանց լույսի և ջերմության։
Զելենսկին նաև հայտնել է, որ Թրամփը համաձայնել է շարունակել աշխատանքը Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիաներ տրամադրելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, զանգվածային արտադրությունը կարող է տևել մեկից հինգ տարի, մինչդեռ Patriot-ները պետք էին դեռևս երեկ։