Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը. պատմության այս օրը (27 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վիետնամ՝ Զոհերի հիշատակի օր, Հյուսիսային Կորեա՝ Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի օր, Ֆինլանդիա՝ Քնկոտների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829-ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը:

1862- Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվել է Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Նրանց դեմ դուրս է եկել զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավել է մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացել են քաղաքում:

1938– ծնվել է քանդակագործ Հակոբ Իշխանյանը:

1959– ծնվել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

1981– ծնվել է դասական երաժշտության կոմպոզիտոր Էդվարդ Մանուկյանը:

1983 –Հայ Հեղափոխական Բանակի մարտիկները գրոհել են Պորտուգալիայի թուրքական դեսպանատունը, սպանել երկու և  վիրավորելով մեկ մարդու, ապա բոլոր հինգն էլ՝ Լիսաբոնյան հնգյակը, հայտարարություն տարածելուց հետո պայթեցրել են իրենց: 

1989 – բռնագաղթել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները:

1990-  «The New York Times» թերթում հրապարակվել է 133 հանրահայտ իրավապաշտպանների բաց նամակը ուղղված միջազգային հանրությանը կապված ադրբեջանում հայկական ջարդերի հետ:

1991-Հայաստանի նախարարների խորհրդի պաշտպանության կոմիտեն հայտարարության է կատարել առ այն, որ սկսվում է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սլովենիայի հետ։

1995– հիմնվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

2015-Վանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը, որը պետք է ավարտվեր Երևանում Հանրապետության հրապարակում նստացույց անողներին միանալով և դեպի Բաղրամյան պողոտա քայլելով։

2018-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել  երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

2022-Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն, ով մեղադրվում էր ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ, ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1147 –հիմնադրվել է Մոսկվա քաղաքը:

1586 –անգլիացի նավագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Անգլիա է բերել ծխախոտ:

1667 –ծնվել է շվեդ մաթեմատիկոթ և ֆիզիկոս Իոհան Բեռնուլին:

1694 –խորհրդարանի որոշմամբ հիմնադրվել է Անգլիայի բանկը:

1789 –ԱՄՆ-ում ստեղծվել է Արտասահմանյան կապերի քարտուղարություն (ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը):

1794 –տեղի է ունեցել թերմիդորների ապստամբությունը Փարիզում, սկսվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության անկումը:

1824– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեքսանդր Դյուման (որդի):

1836 –ի պատիվ 1812 թվականի հայրենական պատերազմում հաղթանակի Մոսկվայում դրվել է Ամենափրկիչ սուրբ եկեղեցու հիմնաքարը:

1841– վախճանվել է ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովը:

1866– ավարտվել է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի կառուցումը:

1878 –Վառնա քաղաքը վերջնականորեն ազատագրվել է թուրքերից ռուսական բանակի կողմից և դարձել է նոր Բուլղարիայի մի մասը:

1880 –Մայվանդի ճակատամարտում Այբ խանի ղեկավարած աֆղանական ուժերը պարտության են մատնել բրիտանական բանակին:

1921 –կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բենտինգը առաջին անգամ անջատել է մաքուր ինսուլինը:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնիության պայմաններում Լենինի մարմինը դուրս է բերվել Մոսկվայից:

 1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվով-Սանդոմիրյան օպերացիայի արդյունքում խորհրդային զորքերը ազատագրել են Լվովը:

1947-անգլիական արտադրության առաջին սերիական ուղղաթիռ «Սիկիմորը» իրականացրել է առաջին թռիչքը:

1952 –բացվել է Վոլգա-դոնյան ջրանցքը: 

1953-ավարտվել է Կորեական պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հրադադարի և ապառազմականացված գոտու ստեղծման պայմանագրի կնքմամբ:

1994 –Հնդկաստանի խորհրդարանը արգելել է երկրում իրականացնել ապագա երեխայի սեռը որոշելու թեսթեր: 

2002– Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկել է հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ:

2012 – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողությունը:

2023 —Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին հաստատել է ՆորՅուլյանյան օրացույցին անցելը:

Կ.Խաչիկյան

 

Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն «Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը. պատմության այս օրը (27 հուլիս)ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Արտառոց դեպք՝ Երևանում, տղամարդ է ձերբակալվել 30-ամյա կնոջ նկատմամբ գործողություն կատարելու կասկածանքով2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության Ուկրաինայի ԶՈՒ-ն շաբաթվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ արձակել են 1401 անօդաչու թռչող սարք Հայտարարվել է հրթիռային տագնապ, ՌԴ օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեի» կազմում Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին բախվել են «Toyota»-ն, «VAZ»-ը և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և տուժածներ ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով «Պարտված» Իրանը պատասխանել է այնպես, որ միայն այրված ավերակներ են մնացել. Ամերիկային հարվածել են այնտեղ, որտեղ ցավոտ էՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հայաստանում բողոքի ցույցեր են Փաշինյանի քաղաքականության դեմՀրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը «ՀՀ նախկին վարչապետ. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար»Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Չորացած լոլիկներ. Ի՞նչ կլինի Հայաստանում ֆերմերների բողոքի ցույցերի հետԻրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Սուրբ Աննայի օր. պատմության այս օրը (26 հուլիս)Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայաստանում երկրաշարժ է զգացվել 66-ամյա կինը գտնվել է անտառում
Ամենադիտված