Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Հուսիները նորից հարվածեն նավերին ԱՄՆ-ը պատասխանատվության կենթարկի Իրանին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները շատ հզոր կերպով հարձակվեց Հուսիների վրա՝ առևտրին և նավագնացությանը միջամտելու, նավերի վրա կրակելու համար։ Այդ ժամանակից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք շատ պատասխանատու են գործել։
Ցավոք, հիմա նրանք նորից են սկսում՝ անցած գիշեր կրակելով Սաուդյան Արաբիայի երկու նավերի վրա։ Խնդրում եմ, թող այս Truth-ը ծառայի որպես ծանուցում այն մասին, որ եթե նրանք սա կրկնեն, ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Իրանին, քանի որ Հուսիները Իրանի վստահված անձն են և/կամ պրօքսին, և մեծ ռազմական պատիժ կկիրառվի Իրանի և, անշուշտ, հենց Հուսիների նկատմամբ, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ նրանք մինչ այժմ շատ պրոֆեսիոնալ և խելամիտ էին գործել»,- գրել է Թրամփը: