Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայող Նարեկ Թորոսյանի ողբերգական մահը հերթական անգամ բացեց բանակում տարիներով կուտակված խնդիրների թեման։ Այս դեպքը ցնցող է ոչ միայն այն պատճառով, որ խաղաղ պայմաններում հերթական երիտասարդ կյանքն է կորսվել, այլ նաև այն տեղեկությունների, որոնք շրջանառվում են դեպքին նախորդած իրադարձությունների վերաբերյալ։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Նարեկ Թորոսյանը ծառայության ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Hraparak.am-ի հավաստի տեղեկություններով, ամբողջը համապատասխանում է իրականությանը, ավելին, Նարեկ Թորոսյանը ինքնասպանություն է գործել խրամատում, ծառայակիցների աչքի առաջ։

Քննչական մարմինները հայտնել են, որ նրա 2 համածառայակիցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Այս դեպքը հիշեցնում է նաև մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մեկ այլ ողբերգություն։ Կրկին Գեղարքունիքի ուղղությունում, կրկին դիրքային ծառայության ընթացքում առաջացած խնդրից հետո, ինքնասպան էր եղել զինծառայող Վահան Պետրոսյանը։

Վահանը նույնպես մոտ վեց ամիս էր ծառայել։ Hraparak.am-ին նրա մահվան մասին նույնպես որոշ սահմռկեցուցիչ փաստեր են հայտնի, օրինակ այն, որ Վահանին շանտաժ անելով, գնդի զինվորների աչքի առաջ նվաստացրել էր հենց հրամանատարը։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք․ վերջին յոթ ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում արձանագրված ութ ինքնասպանության դեպքերից հինգը, ըստ հրապարակված տեղեկությունների, կապված են հենց Գեղարքունիքի ուղղության հետ։

Եվ այստեղ առաջանում է ամենացավոտ հարցը՝ ինչո՞ւ հենց Գեղարքունիքն է հաճախ դառնում նման ողբերգությունների կենտրոններից մեկը։

Ինչպե՞ս է ստացվում, որ հենց այս ուղղությունում հաճախ հայտնվում են առավել խոցելի խմբի զինծառայողները՝ սոցիալապես ծանր պայմաններից եկած, առողջական խնդիրներ ունեցող, ծնողազուրկ երիտասարդները։

Տարիներ շարունակ զինվորական միջավայրում բարձրաձայնվում է նաև զորակոչի բաշխման խնդիրը։ Հասարակության մոտ հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում, որ այդ հայտնի «տալոն քաշելու» գործընթացում երբեմն հենց այդ երեխաներն են հայտնվում ամենածանր պայմաններում։

Ինչո՞ւ է ստացվում, որ առավել խոցելի զինծառայողները հայտնվում են այնպիսի ուղղություններում, որտեղ ծառայության պայմանները պահանջում են ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև հոգեբանական մեծ պատրաստվածություն։

Գեղարքունիքի դիրքերը սովորական ծառայության վայր չեն։ Այստեղ զինվորը հայտնվում է մշտական լարվածության, բարձր պատասխանատվության և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում։ Երեկվա պատանին շատ արագ դառնում է սահման պահող զինվոր՝ իր ուսերին ունենալով մի պատասխանատվություն, որի համար անհրաժեշտ է ոչ միայն ռազմական պատրաստություն, այլև հոգեբանական ամրություն։

Եվ հենց այստեղ է առաջանում ամենակարևոր խնդիրներից մեկը՝ զինվորի հոգեբանական պաշտպանությունը։
Զինվորական ոլորտի մեր զրուցակիցները նշում են, որ հատկապես առաջին անգամ դիրք բարձրացող զինվորի համար հոգեբանական աջակցությունը չափազանց կարևոր է։ Նոր միջավայր, հակառակորդի անմիջական հարևանություն, մշտական լարվածություն․ այս ամենը կարող է ծանր ազդեցություն ունենալ երիտասարդ զինվորի վրա։

Եթե այս փուլում զինվորի խնդիրները չեն նկատվում, եթե նա չունի մեկին, ում կարող է դիմել, ապա նույնիսկ փոքր թվացող խնդիրները կարող են վերածվել լուրջ ճգնաժամի։

Մեր զրուցակիցներից մեկը հիշեցնում է նաև նախկինում հոգևոր սպասավորների ունեցած դերի մասին։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում այդ բացը լրացնում էին նաև քահանաները՝ լինելով զինվորի կողքին։

Նա հիշում է դեպք, երբ քահանան մի քանի օր շարունակ զինվորի հետ նույն դիրքում է գտնվել՝ կանգնելով նրա կողքին, զրուցելով, հոգեպես ամրացնելով նրան, քաջալերելով և օգնելով հաղթահարել ծանր իրավիճակը։
Ցավոք, այս իշխանության թեթև ձեռքով այս ինստիտուտն էլ կազմալուծվեց, և զինվորն անգամ հոգևորականի հետ շփվելու, հոգեպես զորանալու հնարավորություն չունի։

Բայց, ինչպես ասացինք, խնդիրը միայն հոգեբանական աջակցությամբ չի սահմանափակվում։ Խնդիրը նաև հրամանատարական վերահսկողությունն է։ Երբ դիրքերում չկա բավարար վերահսկողություն և փորձառու ղեկավարում, կարող են ձևավորվել հարաբերություններ, որտեղ ավագ ծառայակիցը սկսում է չարաշահել իր դիրքը։

Նոր զինվորի վրա կարող են դրվել իր պարտականություններից դուրս գործեր, նրա նկատմամբ կարող է լինել ճնշում, նվաստացում կամ վախի մթնոլորտ։ Շատ անգամ հին ծառայակիցն իրեն ամենակարող զգալով փորձում է ճնշել անգամ իրենից տարիքով մեծ, առավել բանիմաց ու կիրթ նորակոչիկին։

Եվ այստեղ է առաջանում ամենավտանգավոր իրավիճակը․ մի զինվոր փորձում է հարմարվել, լռել և դիմանալ, իսկ մյուսը չի կարողանում ընդունել անարդարությունը և փորձում է պայքարել դրա դեմ։

Երբ համակարգը չի արձագանքում, երբ զինվորի ձայնը չի լսվում, հետևանքները կարող են լինել անդառնալի։Այս ամենի ֆոնին ամենամեծ հարցը մնում է՝ որտե՞ղ է հրամանատարական պատասխանատվությունը։

Բանակում հրամանատարը միայն հրաման տվող անձ չէ։ Նրա պարտականությունն է նաև տեսնել զինվորին, հասկանալ նրա վիճակը, նկատել խնդիրները և կանխել հնարավոր ողբերգությունները։

Ասում են՝ «ձուկը գլխից է հոտում»։ Բանակում այս արտահայտությունը պարզապես խոսք չէ։ Այստեղ վերահսկողության բացակայությունը, անտարբերությունը կամ սխալ վերաբերմունքը կարող են ունենալ մարդկային կյանքի գին։

Բանակը միայն զենք, դիրք և հրաման չէ։ Բանակը առաջին հերթին մարդն է՝ զինվորը։ Եվ քանի դեռ զինվորի կյանքը, արժանապատվությունը, հոգեբանական վիճակը և անվտանգությունը չեն դարձել իրական առաջնահերթություն, հասարակությունը շարունակելու է տալ ամենացավոտ հարցը՝ ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել։

Ի դեպ, առանձին ուշադրության է արժանի նաև դիրքերում վերահսկողության հարցը։ Շատ դեպքերում դիրք բարձրացող անձնակազմը բաղկացած է լինում ընդամենը վեց-յոթ զինծառայողից, սակայն նրանց կողքին միշտ չէ, որ լինում է բավարար փորձ և լիարժեք պատասխանատվություն ունեցող հրամանատարական ներկայացուցիչ։

Հաճախ դիրքերում ավագը կարող է լինել լավագույն դեպքում՝ կրտսեր սերժանտ, որը նույնպես շարքային ծառայողական ճանապարհ անցած զինծառայող է։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ կարգավիճակը բավարար է նման ծանր պայմաններում գտնվող փոքր խմբի լիարժեք ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնելու համար։

Երբ դիրքում չկա փորձառու հրամանատարական օղակ, որը կարող է ժամանակին նկատել զինվորների միջև առաջացող խնդիրները, գնահատել նրանց հոգեբանական վիճակը և կանխել հնարավոր կոնֆլիկտները, ցանկացած լարված իրավիճակ կարող է ավելի խորանալ։

 

24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր
Ամենադիտված