Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող
ՍՊՈՐՏԼևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։
Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։
Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։