Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում և տեղեկատվական հարթակներում վերջին օրերին նոր թափով է բորբոքվել բողոքի ու դժգոհության մեծ ալիքը։ Ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերի հանդեպ իրականացվող «իրավական» գործընթացները, որոնք հանրության լայն շրջանակների կողմից որակվում են որպես բացահայտ քաղաքական հետապնդումներ, հերթական անգամ ջրի երես են հանել երկրում տիրող արդարադատության ճգնաժամը։ Իշխանության թիրախում կրկին հայտնվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակականքաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որի անազատության մեջ գտնվելու փաստը դարձել է ներհայաստանյան և միջազգային քննարկումների կարևոր թեմաներից մեկը։

Հանրային, քաղաքական գործիչները, իրավապաշտպաններն ու միջազգային փորձագետները միաբերան փաստում են, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նախապես ծրագրված քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված ընդդիմադիր ակտիվ ձայները լռեցնելուն և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելուն։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող հայտարարություններն ու գրառումները վկայում են մեկ բանի մասին՝ Չալաբյանի անկոտրում տեսակն ու սկզբունքայնությունը մտահոգում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։

Միջազգային հարթակներում իրականացվող քայլերին ու տրված գնահատականներին անդրադառնալով՝ ամերիկա-կանադական միջազգային իրավաբան, «Amsterdam & Partners» ընկերության հիմնադիր ու գործադիր կառավարիչ Ռոբերտ Ամստերդամը, պատասխանելով ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին «24news. am»-ի հարցին, նշել է. «Միամտություն կլիներ տեղի ունեցողը զուտ զուգադիպություն համարելը։ Սա ոչ թե առանձին իրավական գործընթացների շարք է, այլ նախապես ծրագրված քաղաքական զտում, որն ուղղակիորեն կապված է ընտրություններում այդ գործիչների ցուցաբերած ակտիվության և ազդեցության հետ։ Երբ ընտրարշավի ընթացքում կամ ընտրություններից անմիջապես հետո թիրախավորվում են ընդդիմության առանցքային դեմքերը, միջազգային հանրությանը հստակ ազդակ պետք է լինի. իշխանությունը չունի բավարար քաղաքական լեգիտիմություն՝ բաց բանավեճով մրցակցելու համար, ուստի անցնում է ուժային չեզոքացման տակտիկային։ Օրենքի գերակայությունը ենթադրում է հավասար խաղի կանոններ, մինչդեռ Հայաստանում այսօր իրավապահ համակարգը ծառայում է որպես գործադիրի «քաղաքական մտրակ»՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Սա բնորոշ է ավտորիտար համակարգերին, ոչ թե ժողովրդավարական պետություններին»։

Իրավիճակի համակարգային բնույթի և միջազգային ատյաններում իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին է փաստում նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման աղմկահարույց դեպքին, նա, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ընդգծել է. «Հետապնդումներին արդյունավետ հակազդելու համար կարևոր է ամփոփել բոլոր տվյալները, հակառակ դեպքում բռնաճնշումներն ավելի ինտենսիվ կդառնան»։

Իրավապաշտպանը նաև հավելել է. «Հայ հասարակության մեջ դեռ ընդունված չէ դատարաններ դիմելը, բայց բոլոր այն քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվում են, պետք է զանգվածաբար հայց ներկայացնեն՝ դիմելով տեղի ատյաններ, նաև հետևողականորեն պայքարեն միջազգային ատյաններում։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել, իսկ մենք չենք օգտագործում եղած գործիքակազմի նույնիսկ 10 տոկոսը»։

Ներհայաստանյան հանրային ու քաղաքական դաշտում ևս արձագանքները բավականին հստակ շեշտադրումներով են։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ ռեժիմի մշտական թիրախներից է հանդիսանում նաև Ավետիք Չալաբյանը, որին առաջին անգամ կալանավորել էին դեռևս 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին, իսկ այժմ նա կրկին գտնվում է անազատության մեջ։ Պատգամավորի դիտարկմամբ, Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում, և երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան։

Իր հերթին հասարակական գործիչ Արեգ Սավգուլ յանը պատմում է, որ գործընկերների հետ քննարկել են քաղբանտարկյալների նկատմամբ հանրության անտարբերությունն ու հանցավոր լռությունը, և այդ համատեքստում անդրադարձել այնպիսի մարդկանց, որոնց մասին երկար ժամանակ խորհրդավոր լռություն է տիրում։ Նա շեշտում է, որ այդ անձինք չեն առաջնորդվել նեղ կարիերիստական նկրտումներով, ապահովված են սոցիալապես ու հաջողակ են կյանքում, բայց զնդանված են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ խոսելու և գործելու պատճառով, և «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հենց վերոնշյալ անձանցից մեկն է։ Հեղինակը նշում է, որ թեև Ավետիք Չալաբյանն իրենց խորհուրդ էր տալիս ավելի զուսպ ու զգուշավոր լինել մտքերի մեջ, սակայն ինքն էր վազում առաջնագիծ՝ երբեմն քաղաքական ռոմանտիզմով ու ավյունով լի երիտասարդների պես, և իր վրա ընդունեց ընդհանուր հարվածը որպես առաջինը հավասարների մեջ։ Սավգուլ յանն ընդգծում է, որ իրենք Ավետիք Չալաբյանի մասին ամեն օր չեն խոսում և նրա քաղբանտարկյալի կարգավիճակը քաղաքական իմաստով չեն կապիտալիզացնում, որովհետև իրենց խնդիրը ոչ թե անձերն են, այլ հարատև հայկական պետության տեսլականը, իսկ Ավետիք Չալաբյանն այդ գաղափարի, մտքի ու ոգու առաջին մարտիկներից է, ով այսօր իր ուսերին կրում է ընտրովի արդարադատության լուծը։

Սայիդա Պողոսյանը նույնպես իր հրապարակման մեջ փաստում է, որ ազատությունը չի կարող ընտրովի լինել, և երբ մարդը զրկվում է ազատությունից իր քաղաքական կամ հասարակական գործունեության համատեքստում, հարցը վաղուց արդեն միայն մեկ անձի մասին չէ, այլ վերածվում է արդարության, օրենքի գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների խնդրի։ Նա նշում է, որ Ավետիք Չալաբյանի անազատությունը բոլորին հիշեցնում է, որ լռությունը երբեք չի կարող լինել արդարության պաշտպան, և անկախ քաղաքական հայացքներից՝ հանրությունը պարտավոր է պահանջել արդար, թափանցիկ ու օրենքի վրա հիմնված գործընթացներ, քանի որ այսօր խոսքը ոչ միայն Ավետիք Չալաբյանի, այլև պետության, իրավունքի և արժանապատվության մասին է, ինչից ելնելով էլ պահանջում է արդարություն և ազատություն Ավետիք Չալաբյանին։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն իր հերթին անդրադառնում է Ավետիք Չալաբյանի անկոտրում կամքին ու հավատքին՝ շեշտելով, որ այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իր ընկերը գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։ Նա արձանագրում է, որ պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ, և որ Ավետիք Չալաբյանն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։ Կամենդատյանը հավելում է, որ նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, ով իր կյանքով միշտ եղել է քրիստոնեական հավատքի ու դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։ Տնտեսագետը համոզմունք է հայտնում, որ այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են ստվերում գործողներին, և դիմելով իր ընկերոջը՝ նշում է, որ նրա արժանապատիվ կեցվածքը բանտախցում ոգեշնչում է բոլորին, իրենք նրա կողքին են և հավատում են ճշմարտության ու արդարության շուտափույթ հաղթանակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված