Երևանում նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ վիրավորել կնոջն ու աներոջը (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին, սպանելու մեջ եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ:
Նշենք, որ 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ծանր վիճակում տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին՝ Սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
.jpg)