Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանի դեմ այս աշխարհաքաղաքական ու ներքաղաքական գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև սեփականության վերաբաշխում է իրականացնում, կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Չեմ զարմանա, որ «Արարատցեմենտը» փորձում են վերցնել մարդիկ, որոնք 90-ական թվականներին անօրինական ճանապարհով ստացել են «Արարատցեմենտի» նկատմամբ վերահսկողություն, իսկ 1998 թվականից հետո շատ օրինական ձևով զրկվել են դրա տնօրինությունից։ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես կապիտալի դասական վերաբաշխում է փորձում իրականացնել։ Կարող եմ ասել մի բան՝ եթե հայկական պետականությունը շարունակի գոյություն ունենալ, և Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, այն մարդիկ, որոնք հիմա փորձելու են ձեռք դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, նրանք, ինչպես 1998 թվականից հետո, այնպես էլ ապագայում զրկվելու են դրանից ու նաև այն ակտիվներից, որոնց միջոցով փորձելու են ձեռքը դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա։ Սա ոչ թե սպառնալիք է, սա քաղաքական գործընթացների տրամաբանության դրսևորում է։ Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է։ Կալանավորված է Անդրանիկ Թևանյանը։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ խոսքը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կամ հօգուտ Ռուսաստանի պետական դավաճանության մասին է։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, փոխանակման ֆոնդ է ձևավորում հետևյալ տրամաբանությամբ՝ մեզ ԵԱՏՄ-ից մի հանեք, մի սառեցրեք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, մենք էլ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչներին ազատ կարձակենք, բայց, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այս հաշվարկն իրեն չի արդարացնելու։ Ռուսաստանը չի գնալու այն ճանապարհով, որը նա կուզեր տեսնել, հետևաբար՝ ընդդիմադիրների դեմ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները սպասելի էին, բայց այն վերջնական արդյունքին, ինչի համար դա անում է, նա չի հասնելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր գործընթացներն ուղղված են մեր հասարակության ներսում վախի մթնոլորտի հաստատմանը։ «Մեր հասարակությունը կամ, օրինակ՝ հետապնդման ենթարկվող գործարարների աշխատակիցները բազմաշերտ են։ Մարդիկ կան, որ կարծում են՝ եթե նման մարդկանց նկատմամբ այսպիսի գործողություններ են անում, իմ գլխի տերն ո՞վ է։ Կա նաև հասարակության այլ հատված, որն ասում է՝ քո խնդիրը գործարարի հետ է, ինչո՞ւ ես գործարանը փակում։ Չպետք է վարդագույն ակնոցով նայենք տեղի ունեցող գործընթացներին։ Եթե անդրադառնանք վախի մթնոլորտին, ապա սա ավելի շատ ուղղված է քաղաքական դաշտին։ Նա փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, բայց Գագիկ Ծառուկյանը հետքայլ չի անում։ Նույն կերպ նաև Սամվել Կարապետյանը հետքայլ չարեց։ Իր համար այդքան էլ կարևոր չէր, որ ՀԷՑ-ը կխլեն և այլն։ Նույն կերպ՝ ով ձեռքը դրեց Կարապետյանի բիզնեսների վրա, ապագայում դրանցից զրկվելու է, իսկ այն մարդիկ, ովքեր, օրինակ՝ աշխատավարձ են ստացել Սամվել Կարապետյանի հաշվին, այն հետ են տալու, եթե հետ էլ չտան, գնալու են այդ աշխատավարձին համաչափ նստեն»։

Երբեմն զգացողություն է, թե բոլորս փակուղում ենք և անարդյունավետ աշխատանք ենք կատարում։ Սա իր հետ նաև հուսահատություն է առաջ բերում։ Մաթևոսյանը համաձայն չէ, որ քաղաքական, լրատվական, առողջ հասարակական դաշտերում կատարվող աշխատանքն անարդյունավետ է։ «Հակառակը՝ շատ արդյունավետ է։ Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ առողջ քաղաքացիական հասարակությունը, և՛ լրատվամիջոցներն ահռելի աշխատանք են կատարել։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կալանավորել էր, տնային կալանքի տակ է պահել, թույլ չի տվել նրան մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» ակտիվի երևի թե բոլոր ներկայացուցիչները առնվազն մեկական անգամ կալանավայրերով անցել են, ճնշումներ են գործադրվել «Հայաստան» դաշինքի վրա։ Պաշտոնապես իշխանությունները նաև ամենաշատ գումարն են ծախսել քարոզարշավի ժամանակ, վարչական ռեսուրսի խայտառակ կիրառում է տեղի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել եվրոպացիների, ամերիկացիների լուռ համաձայնությամբ։ Յութուբն ու այլ տեղեկատվական պլատֆորմները դարձրել էին իրենց քաղաքական գովազդի կարևոր հարթակ։ Բայց այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Դա իմ, ձեր, քաղաքական գործիչների, պատգամավորների աշխատանքի արդյունքն է, որովհետև հասարակության մեծամասնությունը, որը մասնակցել է ընտրություններին, կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ այս մարդը չի ստացել մեծամասնություն, հետևողական աշխատանքի արդյունք է։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հասկանում եմ, որ դա այդքան արագ տեղի չի ունենում, որքան հասարակության զգալի հատվածը կցանկանար, բայց դա տեղի է ունենում։ Այդ աշխատանքը չափազանց արդյունավետ է, ու նաև այն ագրեսիվությունը, որով Փաշինյանը ընտրություններից հետո հարձակվեց Ծառուկյանի վրա, դրա դրսևորումներից մեկն է եղել։ Այս մարդն արել է մի բան, որը ոչ մի իշխանություն նախկինում չէր արել։ Նա 60 հազար մարդու ձայն գողացել է, զրոյացրել, ասել՝ ժողովուրդ ջան, դուք երկրորդ կարգի մարդ եք, ձեր քվեները չենք հաշվում, դուրս ենք թողնում ընդհանուր հաշվարկից»։

Իսկ վերջում ստեղծված իրավիճակից ելքի մասին։ «Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց իր կարևորագույն պարտականություններից մեկը Սահմանադրության փոփոխությունն է։ Ասում էր՝ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այս իրավիճակում ինչպե՞ս է անելու սահմանադրական փոփոխություն։ Պետք է գա Ազգային ժողով։ Եթե ԱԺ գնացող խմբակցություններում չլինեն Իշխան Զաքարյաններ, Նիկոլ Փաշինյանը չի կարող Ազգային ժողովում անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ կարող է անել։ Նա կարող է հայտարարել՝ ժողովուրդ ջան, սահմանադրական փոփոխությունների փաթեթը դնում ենք քվեարկության, հիշում եք, որ ասում էինք՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, կլինի պատերազմ։ Հիմա եթե ընդդիմությունը կողմ չի քվեարկում, պատերազմ է լինելու։ Ընդդիմությունը կողմ չի քվեարկում, ու ենթադրենք, Ալիևը մտնում է Տիգրանաշեն։ Այս իրավիճակին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, հասարակության հետ պետք է խոսի, այս ամենը բացատրի ու ասի, որ այս մարդիկ կարող են պայմանավորված պատերազմի գնալ։ Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտները, որոնք կարող են սրա վրա ազդել, կարծում եմ՝ կարձագանքեն Փաշինյանի նմանաբովանդակ հայտարարությանը։ Բայց թե ի՞նչ կանի ընդդիմությունը, չգիտեմ։ Դրա համար ասում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվեն այս զարգացումներին, խոսակցությանը։ Պատրաստվում են այդ զարգացումներին, մեր օտարերկրյա գործընկերները, Հայաստանի Հանրապետության բնական դաշնակիցները արձագանքում են Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասում են, որ Հայաստանի դեմ պատերազմն իրենց դեմ պատերազմ է նշանակում։ Պատերազմական գործոնը չեզոքացվում է, բայց Նիկոլ Փաշինյանը, միևնույնն է, պետք է Սահմանադրությունը փոխի, ինչպե՞ս կարող է դա անել, եթե չի կարողանում նույնիսկ սահմանադրական հանրաքվեի օր նշանակել։ Իրեն պետք է ընտրություններով ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում նա պետք է հրաժարական տա, երկու անգամ չընտրվի վարչապետ, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Այս ընդդիմությունն արդեն ունի բավարար ձայներ, որպեսզի երկրորդ ընտրության ժամանակ առաջադրի իր վարչապետի թեկնածուին։ Փաշինյանն ասում է՝ թող հեղափոխություն անեն, եթե ինձ չեն հավանում։ Սա լավագույն հնարավորությունն է, երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրի ընդդիմությունը, և Փաշինյանի ասած տարբերակով, նաև հեղափոխական տարբերակով՝ գնան հարցի կարգավորմանը։ Տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն, բայց չգիտեմ՝ ընդդիմությունը կկարողանա՞ սա նյութականացնել, թե՞ ոչ, որովհետև մինչ այս պահը իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդկանց թվում է՝ ամեն ինչ անիմաստ է, և այդ մոտեցումը գերակշռում է։ Բայց հստակ մատնանշեցի, թե ինչ զարգացումներ են լինելու։ Չենք կարող խուսափել սահմանադրական փոփոխություններից։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի ձև պետք է փորձի լուծում գտնել։ Նշեցինք, թե ինչպես ու ինչի դա կարող է հանգեցնել, մնում է՝ ընդդիմությունն աշխատի»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված