Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի, մեկ ուրիշը՝ քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր և այլն։

Հարկավ, խոսքն այս պարագայում «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումների մասին է։ Բայց սա նաև առաջին դեպքը չէ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խլելու գործողության վրա: «Ձեռքի հետ» էլ՝ «Տաշիր գրուպի» այլ միավորների վրա էին հարձակումներ գործում:

Մանրամասների մեջ չխորանանք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով լուսաբանվել ու լուսաբանվում է, բոլորն էլ տեղյակ են: Ոչ պակաս խորքային ու կարևոր խնդիր կա այստեղ: Ու խնդիրն այդ, ինչպես սկզբում նշեցինք, Հայաստանում սեփականության իրավունքի վախճանն է: Առանց գեղարվեստականության ու չափազանցության՝ հենց վախճանը, ինչի մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև իրավաբանները:

Իսկ սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա: Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ:

Տեսեք, բոլոր այն մարդիկ, որոնց սեփականության իրավունքի նկատմամբ Փաշինյանի իշխանությունը «պետության անունից» ապօրինաբար ոտնձգություններ է կատարում, օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի դեմ, նրանք իրենք իրենցով այնքան կան, որ էլի մնալու են Գագիկ Ծառուկյան ու Սամվել Կարապետյան:

Բայց երկիրն է ափսոս, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում», ավելի կոնկրետ՝ երկրի տնտեսության ու գործարարական միջավայրի:

Միով բանիվ՝ այս իշխանություններն, ինչպես բոլոր մյուս ոլորտներում, գործունեության ասպարեզներում և ուղղություններում են «բուլդոզերային քաղաքականություն» վարել 8 տարի, նույնը շարունակում են հիմա: Պարզապես արդեն շատ ավելի ինտենսիվ, ավելի ցինիկ ու բացահայտ, արդեն առանց ձևականությունների, առանց «սրտիկ-մրտիկ» ցուցադրելու:

Իսկ ի՞նչ է կատարվելու ու կատարվում այդ ամենի, այդ «բռնագանձումային» դրսևորումների հետևանքով:

Նախ՝ հիմքից խախտվում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված սեփականության երաշխավորումն ու սեփականության իրավունքը (հոդված 10):

Հիմնովին խաթարվում է երկրի տնտեսական, ներդրումային միջավայրը: Նման երկրում ո՛չ արտաքին, ո՛չ էլ, առավել ևս, ներքին ներդրողներն այլևս չեն ցանկանա ներդրումներ անել, եթե մեկ անձի քմահաճույքով մի օր կարող են որոշել, որ քո ունեցածն այլևս... քոնը չէ: Իմաստ ունի՞ ներդրումներ անել մի երկրում, որտեղ եթե մեկը գիշերը քնած տեղը մի քիչ բարձր խռմփացնի, առավոտյան կարող են գալ ու ասել՝ այլևս այս ներքնակը քոնը չէ, մահճակալը քոնը չէ, տունն էլ քոնը չէ, դու էլ ընդհանրապես կալանավորված ես: Ինչո՞ւ: Դե, որովհետև ինչ-որ բան դուր չի եկել մեկ անձի: Եվ վերջ:

Իշխանության, կառավարության կողմից նման «ռեյդերական զավթումների» հետևանքով ոչ միայն էապես խաթարվելու է ներդրումային միջավայրը, ոչ միայն Հայաստանն այդ առումով այլևս անհուսալի երկրի համբավ է ստանալու, այլև առհասարակ զրոյանալու է ընդհանուր հանրային վստահությունը: Չէ՛, իշխանության հանդեպ չէ (այդ վստահությունը վաղուց է մեծամասամբ կորսված, արևմուտքով-բանով, վարչական ռեսուրսով, մի խոսքով՝ ամեն ինչով հանդերձ՝ ընտրություններում նույնիսկ պաշտոնապես հայտարարված 49 տոկոսը՝ վկա): Զրոյանալու է վստահությունը երկրի հանդեպ, իրավունքի հանդեպ:

Նույնիսկ մի տեսակ վախենալու է պատկերացնել, որ նման գործընթացները կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ կարող են ոստիկանական համազգեստավորները գալ ու ասել՝ «ոնց որ քո հեռուստացույցը ապօրինի է, առգրավում ենք»: Որևէ քպական պաշտոնյա կարող է շրջել քաղաքում, նրան ինչ-որ շինություն դուր գա, հաջորդ պահին կգան ու կասեն՝ «բռնագանձում ենք, քոնը չի, մերն է»:

Նման երևույթներ, որպես կանոն, եղել են հեղափոխություններից, հասարակարգերի փոփոխություններից հետո: Գիտական առումով այդ երևույթը բնորոշում են նաև որպես «սեփականության վերաբաշխում»:

Բայց այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ավելին է, քան կարծեցյալ «վերաբաշխումը»:

Տեսեք. Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավի սլաքն ուղղված է մեր ազգային ինքնության դեմ: Քաղաքական հալածանքները նպատակ ունեն ճնշել այլախոհությունն ու այլակարծությունը և երկիրը վերածել բռնապետության, մի մեծ «բանտի»: Ընտրությունների ժամանակ խախտումներն ու մանիպուլ յացիաները, «ձայնագողությունը», ըստ փորձագետների, ուղղված են երկրի սահմանադրական կարգի դեմ: Նման պայմաններում անխուսափելիորեն լինելու էր հարված նաև ազգային կապիտալին: Ու այդ հարվածը տեղի է ունենում: Արդեն մոտ մեկ տարի՝ ընդգծված:

Բա՛յց: Նման, կներեք, «ծովահենական մեթոդներով» երբեք արդարություն չի կարող հաստատվել: Անօրինականությամբ օրինականություն չի հաստատվում: Հակառակը՝ խորանում է իրավական ճգնաժամը: Ու ոչ միայն իրավական…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է
Ամենադիտված