Ադրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Շուտով սպասվում է ուղիղ ավիահաղորդակցությունների վերսկսում մի շարք երթուղիներով, որոնցում սահմանափակումներ էին մտցվել 2024 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված հայտնի ողբերգական միջադեպից հետո», - ասել է Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։