Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի հարձակվող Հրան–Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի «Տեներիֆե», որը հանդես է գալիս իսպանական Սեգունդայում։
«Տեներիֆեն» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 300 հազար եվրո, նաեւ բոնուսներ հետագա վաճառքից, հաղորդում է x.com/Plettigoal-ը։
Ռանոսի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ. հունիս։
Անցած մրցաշրջանում Ռանոսը վարձակալությամբ հանդես էր գալիս Բրաունշվեյգի «Այնտրախտում»։