Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rt.com-ն «Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել. ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ ստեղծված ԵՄ առաքելությունը, որը նպատակ ունի պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, սկսել է գործողություններ իրականացնել Հայաստանում: Նշվում է, որ այդ առաքելության անձնակազմը կաջակցի Երևանին կիբերսպառնալիքների, անօրինական ֆինանսական հոսքերի, ինչպես նաև արտասահմանից տեղեկատվական մանիպուլ յացիայի և միջամտության դեմ պայքարում: Հարկ է նշել, որ նմանատիպ առաքելություններ նախկինում ստեղծվել են Ուկրաինայում և Մոլդովայում:

Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլ յովի խոսքով, Հայաստանում ԵՄ նոր կառույցը ուղղված կլինի Ռուսաստանի դեմ պայքարին: «Ֆորմալ առումով նրանք ցանկանում են «պաշտպանել» հայերին Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքից։ Իրականում սա նշանակում է, որ նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ։ ԵՄ-ն այնտեղ ստեղծում է ազդեցության ենթակառուցվածք, ընդլայնում և բարդացնում այն։ Նրանք արդեն ազդեցություն ունեին Հայաստանում, և հիմա դրա համար մեխանիզմներ են կառուցում, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են այնտեղ այլ երկրների ներկայությունը կանխելուն», - բացատրել է փորձագետը rt.com-ին տված մեկնաբանության մեջ։

Նմանատիպ կարծիք ունի նաև RUDN համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։ «ԵՄ կառույցները վաղուց են ներկայացված Հայաստանում քաղաքացիական հասարակության մակարդակով։ Այդ փոքր երկրում գործում են բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, մեկ շնչի հաշվով ՀԿ-ների թիվն անհավանական է։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ–ն շատ սերտորեն համագործակցում է Հայաստանի և նրա հասարակության հետ՝ հետապնդելով մեկ պարզ նպատակ, այն է՝ հեռացնել Երևանը Մոսկվայի աշխարհաքաղաքական, տնտեսական և առևտրային ազդեցությունից», - ընդգծել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ի ընդլայնվող ներկայությունը հետխորհրդային տարածքում ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի շահերի համար։ «Եվրոպական դրամաշնորհներն արդեն հանգեցրել են Ուկրաինայի և Բալթյան երկրների վերաձևավորմանը և ներկայում գործում են Մոլդովայում։ Հետևաբար, չպետք է թերագնահատել այդ սպառնալիքը», - նշել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը անխուսափելիորեն կվնասի հայկական բիզնեսին և Հայաստանի ընդհանուր տնտեսական համագործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։ «Եթե Հայաստանը օգտվի եվրոպական շուկայում արտոնություններից, Ռուսաստանը չի կարողանա թույլ տալ նրան օգտվել մեր միության երկրներում արտոնություններից, քանի որ այդ դեպքում մեր «մաքսային ցանկապատը» կխախտվի, և Հայաստանի միջոցով կհայտնվի հսկայական անցք։ Հետևաբար, եթե Երևանը պնդի որևէ արտոնության վրա եվրոպական ինտեգրման շրջանակներում, մենք ստիպված կլինենք քննարկել նրա կարգավիճակը մեր միությունում փոխելու հարցը», - եզրափակել է Ժուրավլ յովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված