Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ռուսաստանի Դաշնությունը տասնամյակներ շարունակ պահպանել է առանցքային դիրքը՝ հանդես գալով որպես երկրի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը. ՌԴ-ն մշտապես եղել է առաջինը հայկական արտադրանքի արտահանման շուկաների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ուղղությունների և բազմաթիվ ոլորտների համար կայուն պահանջարկ ապահովող տնտեսությունների մեջ։ Հետևաբար, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ցանկացած էական փոփոխություն անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության, արտահանման հնարավորությունների, արտադրական համակարգի, ներդրումային միջավայրի, զբաղվածության, պետական բյուջեի եկամուտների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Այդ տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի հրապարակված տվյալները, ըստ որոնց, 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 21,5 տոկոսով։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 2,196 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն հասնում էր 2,763 միլիարդ դոլարի։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ 35,1 տոկոսից հասնելով 28 տոկոսի, ինչը փաստում է ոչ միայն բացարձակ ցուցանիշների, այլև հարաբերական դերակատարության փոփոխության մասին։

Թվերի այս փոփոխությունն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արտաքին առևտրի սովորական տատանում, սակայն իրականում այն շատ ավելի խորքային գործընթացների արտահայտություն է։ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը միշտ եղել է այն, որ արտահանման զգալի մասը ձևավորվել է այնպիսի շուկաների հաշվին, որտեղ հայկական արտադրանքը տարիների ընթացքում ձեռք է բերել ճանաչում, սպառողական վստահություն և մրցակցային դիրքեր։ Այդ շուկաների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է բացառիկ տեղ, քանի որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքը, վերամշակող արդյունաբերության արտադրանքը, խմիչքները, թեթև արդյունաբերության մի շարք ապրանքներ, ինչպես նաև այլ ոլորտների արտադրանք հիմնականում ուղղվում են հենց ռուսական շուկա։ Հետևաբար, երբ այդ շուկայում առաջանում են սահմանափակումներ կամ արտահանման ծավալների անկում, դրա ազդեցությունը զգացվում է ոչ միայն արտահանող ընկերությունների, այլև հազարավոր գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ձեռնարկությունների, լոգիստիկ կազմակերպությունների և ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների վրա։

Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածում նվազել է ոչ միայն Ռուսաստանի տեսակարար կշիռը, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ընդհանուր ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 36,7 տոկոսից իջնելով մինչև 29,8 տոկոսի։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ արձանագրվել է աճ։ Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 8,3 տոկոսով, Ղազախստանի հետ՝ 10 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ՝ ընդհուպ 194,8 տոկոսով։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրության մեջ որոշակի վերադասավորումներ տեղի են ունենում, սակայն դրանք դեռևս չեն փոխհատուցում Ռուսաստանի ուղղությամբ արձանագրված կրճատման ծավալները։ Պատճառը պարզ է. նույնիսկ աճող ցուցանիշներով ԵԱՏՄ անդամ մյուս երկրները չեն կարող իրենց շուկաների ծավալներով և սպառողական ներուժով փոխարինել Ռուսաստանի շուկային, որը թե՛ բնակչության թվով, թե՛ պահանջարկի մակարդակով և տնտեսական հնարավորություններով շարունակում է մնալ միության առանցքային տնտեսությունը։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում գրեթե չի փոխվել՝ կազմելով 7,865 միլիարդ դոլար, ինչը միայն 0,1 տոկոսով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Սա կարող է տպավորություն ստեղծել, թե, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է, սակայն արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները հաճախ ավելի կարևոր են, քան հանրագումարային թվերը։ Եթե ընդհանուր ծավալը պահպանվում է, սակայն տեղի է ունենում հիմնական շուկաների կրճատում, ապա տնտեսությունը ստիպված է լինում շատ կարճ ժամանակում որոնել նոր գործընկերներ, նոր շուկաներ և նոր լոգիստիկ լուծումներ, ինչը միշտ չէ, որ հնարավոր է արագ և առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել։

Վերջին ամիսներին հատուկ խնդիր են դարձել նաև Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Այդ սահմանափակումները միանգամից զգալի ազդեցություն ունեցան բազմաթիվ արտադրողների վրա, քանի որ գյուղատնտեսական մթերքը ժամանակի նկատմամբ զգայուն արտադրանք է։ Եթե արտահանման գործընթացը կանգ է առնում նույնիսկ մի քանի օրով, արտադրողները կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ կորցնել բերքը։ Սա հերթական անգամ ցույց տվեց, թե որքան մեծ է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից, և որքան զգայուն կարող է լինել տնտեսությունը նմանատիպ որոշումների նկատմամբ։

Այս իրավիճակում Եվրոպական միությունից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ հայկական գյուղմթերքի արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Անկասկած, ցանկացած աջակցություն, որը նպաստում է արտահանման դիվերսիֆիկացմանը, կարող է ունենալ դրական նշանակություն, սակայն անհրաժեշտ է իրավիճակը գնահատել իրատեսորեն և առանց չափազանցված սպասումների։ Եվրոպական շուկան ունի բոլորովին այլ կանոններ, տեխնիկական պահանջներ և որակի չափանիշներ, որոնք զգալիորեն տարբերվում են այն պայմաններից, որոնցում երկար տարիներ աշխատել են հայ արտադրողները և արտահանողները։ Եվրոպական միության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, տեխնիկական և որակի բազմաթիվ ստանդարտների, որոնք պահանջում են ժամանակ, ներդրումներ, արտադրության արդիականացում և լրացուցիչ ծախսեր։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Եվրոպական միության շուկան գործում է մրցակցության բոլորովին այլ պայմաններում։ Այնտեղ արտոնյալ ռեժիմ ավտոմատ կերպով չի գործում, իսկ հայկական արտադրողը ստիպված է մրցակցել ոչ միայն եվրոպական խոշոր ընկերությունների, այլև աշխարհի տարբեր երկրներից ներմուծվող բարձրորակ արտադրանքի հետ։

Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական աջակցության առկայության պայմաններում տնտեսական հաջողությունը կախված է լինելու առաջին հերթին հայկական արտադրանքի մրցունակությունից, ոչ թե քաղաքական հայտարարություններից։ Ավելին, միջազգային քաղաքական զարգացումները հաճախ ունենում են փոփոխական բնույթ։ Եթե տվյալ ժամանակահատվածում աշխարհաքաղաքական որոշ հանգամանքների ազդեցությամբ Եվրոպան ցուցաբերում է լրացուցիչ աջակցություն Հայաստանին՝ հայկական արտադրանքի ներկրումը կազմակերպելու ուղղությամբ, դա դեռևս չի նշանակում, որ նման քաղաքականությունը երկարաժամկետ բնույթ է կրելու։ Արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության առաջնահերթությունները կարող են փոխվել, ֆինանսավորման ծրագրերը կարող են ավարտվել, իսկ քաղաքական միջավայրը կարող է ամբողջությամբ վերափոխվել։ Հետևաբար, տնտեսության ռազմավարությունը չի կարող հիմնվել բացառապես ժամանակավոր աջակցության կամ քաղաքական հայտարարությունների վրա։

Այստեղ է, որ առանձնահատուկ նշանակություն է ստանում արտահանման ուղղությունների շուրջ հավասարակշռված քաղաքականությունը։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի միաժամանակ աշխատել մի քանի ուղղությամբ՝ չկենտրոնանալով միայն մեկ շուկայի վրա, բայց նաև չկորցնելով այն շուկաները, որոնք տարիներ շարունակ ձևավորել են հայկական արտահանման հիմնական ծավալները։ Այս տեսանկյունից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա կամ այլ տարածաշրջաններ արտահանման ընդլայնումը կարևոր ռազմավարական նպատակ է, սակայն այն չպետք է իրականացվի Ռուսաստանի շուկայի կորստի հաշվին։ Ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը կկարողանա պահպանել ռուսական շուկան՝ միաժամանակ զարգացնելով նոր ուղղություններ և նվազեցնելով կախվածությունը որևէ մեկ գործընկերոջից։

Ռուսաստանի շուկան Հայաստանի համար կարևոր է ոչ միայն իր ծավալներով, այլև բազմաթիվ այլ գործոններով։ Լեզվական միջավայրը, սպառողների նախասիրությունները, հայկական ապրանքների ճանաչելիությունը, տարիների ընթացքում ձևավորված առևտրային կապերը, համեմատաբար մատչելի լոգիստիկան և գործարարների միջև առկա համագործակցության փորձը ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք չեն կարող կարճ ժամանակում վերարտադրվել այլ տարածաշրջաններում։ Ուստի, ցանկացած քայլ, որը կարող է նպաստել արտահանման խողովակների վերականգնմանը, առևտրային խոչընդոտների նվազեցմանը և տնտեսական երկխոսության ակտիվացմանը, կարող է ունենալ կարևոր նշանակություն Հայաստանի տնտեսության համար։

Այս մոտեցումը ենթադրում է միաժամանակ աշխատել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների կայունացման ուղղությամբ, պահպանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող հնարավորությունները, ակտիվացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, զարգացնել կապերը Մերձավոր Արևելքի, Ասիայի և այլ տարածաշրջանների հետ, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը համաշխարհային շուկաներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված