Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանից որոշակի սննդամթերքի, այդ թվում ձկան ներմուծման սահմանափակումների պատճառով, Իրանը կարող է փոխարինել այդ Անդրկովկասյան հանրապետությունը ռուսական շուկայում: Նման կարծիք է հայտնել տնտեսագետ, պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր և գյուղատնտեսության և սննդի նախկին փոխնախարար Լեոնիդ Խոլոդը readovka.news–ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով Իրանը Ռուսաստանին մատակարարում է սաղմոնազգիների, այդ թվում կարմրախայտի և ծովախեցգետնի զգալի ծավալներ: Իրանից ներմուծումը ավանդաբար գերազանցել է Հայաստանից ներմուծմանը, ինչը նշանակում է, որ Թեհրանը կկարողանա լրացնել այն հատվածը, որը նախկինում զբաղեցրել էր Երևանը, նշել է Խոլոդը:
Ընդ որում սպառողների մեծ մասը դժվարանում է տարբերակել Սևանի կարմրախայտը սաղմոնի այլ տեսակներից: Մասնագետի խոսքով այդ տեսակի ձկան բացակայությունը չի հանգեցնի պակասի կամ գների բարձրացման: Խոլոդը նշել է, որ վերջին տվյալներով, Ռուսաստանի շուկայում Հայաստանից ներմուծված կարմրախայտը կազմում է այդ ձկան ընդհանուր ծավալի մոտ 1%-ը:
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է ձկան մատակարարումները բոլոր հայկական ձկնաբուծարաններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am