Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 11–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05.10–ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes G 500» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ․Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»–ը եղել է կայանված, երբ «Tesla»–ն բախվել է նրան։