Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական վրեժխնդրության և սեփական ընդդիմախոսներին մեկուսացնելու՝ իշխանական տենդի հերթական դրսևորումը։

Ամենացնցողն այս պատմության մեջ այն է, որ Սամվել Կարապետյանն իր նկատմամբ կիրառվող այս այլանդակ ապօրինությունների, շինծու մեղադրանքների ու բացահայտ քաղաքական հալածանքների պարագայում մեկ միլիմետր անգամ չի շեղվել օրենքի տառից։ Նա հանդես է գալիս որպես բացառիկ օրինապահ քաղաքացի և պետականամետ գործիչ, որը հարգում է պետական ինստիտուտները, նույնիսկ երբ դրանք բռնազավթված են գործող վարչախմբի կողմից։ Սակայն, ի պատասխան իր ընդգծված իրավահարգության, նա ստանում է միայն շինծու և ուռճացված մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալման հնչեղ, բայց դատարկ լոզունգներից մինչև փողերի լվացման աբսուրդային հոդվածներ։ 2025 թվականի հունիսից մեկնարկած կալանքը, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, այժմ արդեն որերորդ անգամ մեխանիկորեն երկարաձգվում է՝ ուղեկցվելով անհեթեթ սահմանափակումներով ու շփումների արգելքներով, որոնց նպատակը քաղաքական առաջնորդին ակտիվ գործունեությունից կտրելն է։

Սակայն Սամվել Կարապետյանի դեպքը եզակի չէ, այն տեղավորվում է երկրում տիրող համատարած իրավական տեռորի տրամաբանության մեջ, որն իրականացվում է իշխանության բոլոր խոշոր ընդդիմախոսների նկատմամբ։

Սրա վառ ապացույցն են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, նրա ձերբակալությունն ու այն տոտալ իրավական տեռորը, որը կիրառվում է խոշոր գործարարի և քաղաքական ուժի ղեկավարի դեմ՝ նպատակ ունենալով կոտրել ցանկացած դիմադրություն։

Նույն ձեռագիրն ենք տեսնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջերս իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական արարում։ Իշխանությունները հասել են նրան, որ անթաքույց իրավական կամայականությամբ, ուղղակի մեխանիկական որոշումներով մարդկանց զրկում են անգամ անձնական, կենցաղային կամ առողջական նպատակներով երկրի տարածքից դուրս գալու տարրական իրավունքից։ Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը դարձել է սովորական գործիք՝ քաղաքական դաշտը վախի մթնոլորտում պահելու համար։

Այս ամբողջ գործընթացում ամենաողբերգականը Հայաստանի դատական համակարգի կատարյալ դեգրադացիան է։ Այսպես կոչված՝ իշխանության «սրտի դատավորները» վաղուց դադարել են արդարադատություն իրականացնելուց։ Նրանք վերածվել են սովորական նոտարական գրասենյակների, որոնք առանց որևէ լուրջ քննարկման, առանց հիմնավորումների և փաստարկների, պարզապես դակում և կնքում են իրենց «հրամցված» որոշումները։ Մեղադրող կողմը պահանջում է երեք ամիս, դատարանը տալիս է երկու ամիս՝ փորձելով ստեղծել անկախության պատրանք, բայց սա ընդամենը էժանագին բեմականացում է, որտեղ սցենարը գրված է բոլորովին այլ կաբինետներում։ 

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող այս տոտալ ճնշումները ցույց են տալիս գործող վարչակարգի ներքին վախերն ու թուլությունը։ Նրանք սարսափում են իրական կշիռ, հեղինակություն և հայրենասիրական մղումներ ունեցող առաջնորդներից։ Երբ երկրում տիրում է իրավական կամայականությունը, իսկ դատարանները ծառայում են ոչ թե օրենքին, այլ օրվա իշխանավորին, ապա որևէ քաղաքացի պաշտպանված չէ։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. ով չի լռում և ով ունի ուժեղ Հայաստան կառուցելու ներուժ, հայտնվելու է իշխանական ռեպրեսիվ մեքենայի թիրախում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ապօրինության վրա հիմնված ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ
Ամենադիտված