Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրոմիություն՝ Սերեբրիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից  իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Լուսային օպերատորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

552- սկսվել է Հայոց մեծ թվականը:

1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

 1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը):

1969- վախճանվել է  բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:

1983- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լյուքսեմբուրգի հետ։

2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է  նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսության և համագործակցության զարգացմանը:

2003-Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի և Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը եղել է Ազգային Ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալը: 

2004-  «Երևան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:

2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացմանը:

2012 «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Ըստ նրանց արդեն մոտ վեց ամիս է Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը: 

2021- Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս կես տարով:

2022-Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի իրականացումը:

2023- վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:

1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:

1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։

1776 –կապիտան Ջեյմս Կուկի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը: 

1783 –Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղված աշխատանքները համարելով դա անհեռանկարային:

1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:

1916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:

1919 –Հոլլանդիայում առաջին անգամ մտցվել է 8 ժամյա աշխատանքային օր:

1921-Կարմիր բանակի օգնությամբ Մոնղոլական ազգային բանակը հաղթանակ տոնելով չինական օկուպացիոն բանակի և սպիտակգրավրդիականնների նկատմամբ Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:

1934-ծնվել է իտալացի մոդելյեր, Armani ընկերության հիմնադիր Դժորժիո Արմանին:

1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ջորջ Գերշվինը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:

1971-Պիտսբուրգում կայացել է  «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրիմերան:

1975- Չինաստանի Հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:  

1985 – առաջին անգամ Playboy ամսագրում հրատարակվել են փոփ-աստղ Մադոննայի  մերկ լուսանկարները:

1989 –Ռուսաստանում սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:

1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և  սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու: 

2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կ.Խաչիկյան

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան, Վանաձոր, Սպիտակ քաղաքների մի շարք հասցեներում, Վարդաբլուր, Քաղցրաշեն բնակավայրերում Փրկարարները ոտքի վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Էլինա Ավանեսյանը պարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլում Բացվել է Արզնիի առողջարանը. պատմության այս օրը (օգոստոս 26)Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների ԵԱ բրոնզե մեդալակիր ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի հերթական պահեստի և խոշոր նավթավերամշակման գործարանի վրա Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել
Ամենադիտված