Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական տրամաբանության իմաստով որևէ այլ բան սպասելի չէր։ Սպասելի չէր, որ Սահմանադրական դատարանը կգնա այնպիսի որոշման, որը շրջադարձային կլինի քաղաքական իրավիճակի իմաստով։ Իմ գնահատմամբ, միակ ինտրիգն այն էր, թե կփոխվի՞ «Բարգավաճ Հայաստանի» ցուցանիշը։ Այդ ինտրիգն էլ առավելապես կախված էր, թերևս, նրանից, թե արտաքին դաշտում կձևավորվի՞ այդպիսի փոփոխության անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի համար։ Իմ գնահատմամբ, դա փաստացի տեղի չի ունեցել, և տեսանք, որ ՍԴ-ի ամբողջ պրոցեսն ավարտվեց նրանով, ինչը մեծ հավանականությամբ սպասվում էր»,«Փաստի» հետ զրույցում այսպես է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից մեկը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու ՍԴ որոշումը, մեկնաբանում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը։

ՍԴ-ի որոշմանը հաջորդեցին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների հայտարարությունները, որ նրանք վերցնելու են պատգամավորական մանդատները։ Միևնույն ժամանակ, ընդգծեցին, որ սա չի ենթադրում, թե փողոցային ակտիվ պայքարն ու գործընթացների գեներացումը մղվելու է երկրորդ պլան։ Մանդատների վերցնելչվերցնելու ճիշտ կամ սխալ լինելու հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ։ «Քաղաքականության պրոցեսում առհասարակ չկա որոշում, որը մաթեմատիկական ճշգրտությամբ ապահովում է որևէ կանխատեսելի արդյունք։ Ցանկացած պարագայում ցանկացած որոշում ունի և՛ էֆեկտիվության, և՛ հակառակ հեռանկար։ Առաջին իսկ օրից ասել եմ իմ կարծիքը, որ մանդատները պետք է վերցնել։ Պետք չէ վերցնել միայն այն դեպքում, երբ չափազանց հստակ և երաշխավորված շարունակություն կա՝ ինչ են անում չվերցնելու դեպքում և ինչպես են իրավիճակ փոխում։ Չեմ տեսել, որ կա այդպիսի հնարավորություն ոչ թե այն իմաստով, որ քաղաքական ուժերը դրա հնարավորությունը կամ կարողությունը չունեն, այլ այն պատճառով, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնների բերումով չկա օբյեկտիվ միջավայր այդ պրոցեսների համար։ Առաջին իսկ օրից իմ տեսակետն այն է եղել, որ մանդատները պետք է վերցնել և ծառայեցնել ավելի ստրատեգիական նշանակության աշխատանքի։ Կարծում եմ՝ ընդդիմությունը դրա անհրաժեշտության առաջ է։ Երբ նախկինում էլ խոսք էր լինում արդեն նախորդ դարձող խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մանդատները վայր դնելու, դուրս գալու և այլնի մասին (հիշում ենք, որ պարբերաբար եղել են այդպիսի խոսակցություններ), դրանց վերաբերյալ ևս արտահայտվել եմ՝ նշելով, որ որևէ կերպ չեմ տեսնում այդ տարբերակով իրավիճակ փոխելու հստակ, չասեմ բացարձակ երաշխավորված, բայց անգամ տեսանելիորեն կանխատեսելի որևէ ճանապարհ։ Իրավիճակ փոխելու միակ ճանապարհը ստրատեգիական տրամաբանությամբ աշխատանքն է»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդդիմությանն ուղղում են մեղադրանքներ, այն է՝ ասում եք, թե ընտրակեղծիքներ են եղել, դիմում եք Սահմանադրական դատարան, բայց արդյունքում գնում եք կեղծիքներով ընտրված խորհրդարան՝ այդպիսով լեգիտիմացնելով Ազգային ժողովի աշխատանքները։ «Դրանք իներցիոն և տեխնիկական բնույթի մեղադրանքներ են։ Այդ մեղադրանքներն ավելի շատ հնչում են այն շրջանակներից, որոնք գործնականում ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ իրենց քաղաքական կա՛մ գործընկերներին, կա՛մ ընդդիմախոսներին չեն ներկայացնում անելիքի որևէ շատ թե քիչ համակարգված, ձևակերպված տարբերակ։ Այս պարագայում համարում եմ, որ այդ խոսակցությունները առավել իներցիոն և տեխնիկական բնույթի են, ընդ որում՝ նշեմ, որ ամենևին կասկածի տակ չեմ դնում այդ մասին գնահատականներ բարձրաձայնող և այդ տարբերակների մասին խոսող մարդկանց ազնվությունը, անկեղծությունը, փոփոխությունների շահագրգռությունը և այլն։ Չեմ կարծում, թե բոլորն ինչ-որ հաշվարկներով են խոսում, բայց ինքնին երևույթը, մոտեցումը համարում եմ ավելի շատ իներցիոն և տեխնիկական բնույթի»։

Ընտրություններն արդեն անցյալում են, բայց շարունակվում են ձերբակալություններն ու կալանավորումները, երեկ առավոտյան նաև խուզարկություններ էին «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։ Ինչո՞ւ հաղթող ուժի ղեկավարը չի հանդարտվում, փորձում է «տաք պահե՞լ» իր ընտրողների տրամադրությունները։ «Սա վկայությունն է այն բանի, որ իրավիճակը հաղթանակի և պարտության ստանդարտ տրամաբանությամբ գնահատելն ավելի շատ ունի իներցիոն տրամաբանություն։ Տեսնում ենք, որ իշխանությունը գործում է ոչ իներցիոն տրամաբանությամբ։ Այստեղ առավել հատկանշական է այն, որ հանրային և ընդդիմադիր դաշտի որոշ սեգմենտներում իրավիճակի ընկալումն ավելի շատ պայմանավորված է ինչ-որ հին պատկերացումներով կամ իներցիաներով՝ ի տարբերություն իշխանության ընկալումների։ Իշխանությունն այստեղ գործում և առաջնորդվում է ավելի պրագմատիկ գնահատմամբ։ Բայց կրկնեմ՝ առաջատար ընդդիմությունը նույն մանդատների վերաբերյալ որոշմամբ, որը թվում է, թե առերևույթ ոչ պոպուլ յար որոշում է, և մի քանի այլ ձևակերպումներով, որոնք հնչել են այս օրերին թե՛ «Ուժեղ Հայաստանից», թե՛ «Հայաստան» դաշինքից, ցույց է տալիս, որ փորձում է դուրս գալ քաղաքական պրոցեսների իներցիոն գնահատումից և ընկալումներից ու տեղափոխվել բոլորովին այլ տրամաբանությամբ աշխատանքի դաշտ։ Սա որքան էլ ոչ պոպուլ յար է հնչում հատկապես մեր սոցմեդիական այս միջավայրում, այդուհանդերձ, կարծում եմ՝ գետնի վրա դա շատ ավելի արդյունավետ և հեռանկար պարունակող փոփոխություն կարող է լինել ընդհանուր իրավիճակ փոխելու տեսանկյունից»,հավելում է քաղաքական մեկնաբանը։

Օրերս Ադրբեջան կատարած այցից հետո Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իսկ հունիսի 6-ին Եկատերինբուրգ մեկնեց Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդիպեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Ի՞նչ «շարժերի» հետ գործ ունենք: «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու Նիկոլ Փաշինյանին աջակցության գինը, այն աջակցության, որ ցուցաբերել են նախընտրական շրջանում, և դրա տրամաբանությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական պրոցեսը առաջ մղելով, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Ադրբեջանի պայմանների հնարավորինս արագ ընդունում և բավարարում։ Իմ գնահատմամբ, նրա այցի հիմնական մոտիվը դա էր։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական թեմային, ապա նշենք, որ տնտեսական սահմանափակումները այսբերգի պարզապես տեսանելի մասն են, և շատ ավելի փոքր մասը, որպես կանոն՝ ստորջրյա մասը շատ ավելի մեծ է և տարողունակ։ Ստորջրյա մասում իրավիճակն ամենևին այնպես միարժեք չէ, որքան կարող է թվալ կամ որքան խոսվում է՝ դատելով առերևույթ իրավիճակից։ Առհասարակ հասարակությունները չեն տիրապետում քաղաքական խոհանոցին, օրինակ՝ ինչ են խոսում Փաշինյանն ու Միշուստինը կամ Փաշինյանն ու Պուտինը, և ընդհանրապես այս տրամաչափում ինչ է խոսվում առանձնազրույցների և հանդիպումների ընթացքում։ Շատ հաճախ այն, ինչ հետո տեսնում ենք կարճաժամկետ իմաստով, ևս կարող է թողնել թյուր տպավորություն։ Դրա համար նշեցի, որ այսբերգի չերևացող մասում պատկերն ամենևին այնպես միարժեք չէ, ինչպես, օրինակ՝ միարժեք ներկայացվում է առերևույթ գնահատականներով, թե Ռուսաստանը պատժում է Փաշինյանին՝ հակառուսական քաղաքականության համար։ Կարծում եմ՝ գործնականում իրավիճակը բոլորովին այլ՝ բավական բարդ և բազմաշերտ տրամաբանություն ունի։ Սա նաև մի հանգամանք է, որը պետք է թույլ տա խորհել հասարակական-քաղաքական միջավայրում ևս հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ «ավանդական» գնահատականները վերանայելու մասին։ Աշխարհը փոխվում է, և այդ փոփոխությունների մասին պետք է խոսել ոչ միայն արձանագրային տրամաբանությամբ, անընդհատ ասել, որ աշխարհը փոխվում է, այլ նաև հասկանալ, որ եթե աշխարհը փոխվում է, եթե գործ ունենք հին աշխարհակարգի փլուզման և նորի ձևավորման հետ, սա նշանակելու է նաև անխուսափելի փոփոխություններ հայռուսական հարաբերության իմաստով։ Մեր հասարակությունը կանգնում է այդ խնդրի առաջ՝ որպես հանրություն, ինչքանո՞վ ենք պատրաստ քննարկել այդ փոփոխությունների հնարավոր սցենարներ, մշակել մեր դիրքորոշումները։ Տպավորություն է, որ մեզ փորձում են պահել հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ ավանդական՝ դեռ խորհրդային շրջանից եկած պատկերացումների շրջանակում այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն ակնհայտորեն դուրս է գալիս այդ շրջանակից, և դա անխուսափելիորեն բերելու է նրան, որ մենք ևս պետք է փորձենք մշակել հայ-ռուսական հարաբերության նոր կոնցեպտներ։ Դրա փոխարեն փաստացի հայտնվել ենք ռուսամետության կամ հակառուսականության ինչ-որ ծայրահեղությունների ծուղակում»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված