Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ է մտել ոստիկանության որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը։ Այժմ այն քաղաքացիները, որոնց պատժաժամկետն ավարտվել է, կարող են վերականգնել իրենց փաստաթղթերը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու, վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։

Ինչպես հայտնել է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, այս նորմայի կիրառման շրջանակում պոտենցիալ կարող են հայտնվել շուրջ 18 հազար քաղաքացի։ Նրանց մեծամասնությունը զրկվել էր վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ տուգանային միավորների սպառման պատճառով։ Եթե վարորդական իրավունքից զրկելու ժամկետն ավարտվել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կարող են վերականգնել փաստաթղթերը պարզեցված կարգով։ Նրանք, ում պատժաժամկետը դեռ չի ավարտվել, այս հնարավորությունից կկարողանան օգտվել դրա պաշտոնական ավարտից հետո մեկ տարվա ընթացքում։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը շեշտել է, որ քննությունների չեղարկումը չի նշանակում վերահսկողության թուլացում․ պետությունն անցնում է խիստ փորձաշրջանային վերահսկման մոդելի։

«Մենք փոխում ենք մոդելը։ Վարորդին, ով այս կարգով վերականգնել է վարորդական իրավունքը, սահմանվում է մեկ տարվա փորձաշրջան։ Սակայն խախտումների ստանդարտ 9 միավորի փոխարեն այդ ժամանակահատվածի համար նրան տրամադրվում է ընդամենը 6 միավոր»,- պարզաբանել է Մարանդյանը։

Նրա խոսքով՝ այս սահմանաչափի սպառումն անմիջապես հանգեցնում է մեկ տարով վարորդական իրավունքից կրկնակի զրկման։ Միևնույն ժամանակ քաղաքացիների համար պահպանվում է ընտրության իրավունքը․ նրանք կարող են կամ անցնել նախկին ընթացակարգը՝ հանձնել քննություններն ու անմիջապես վերականգնել բոլոր կատեգորիաների համար նախատեսված լիարժեք՝ 9 միավորի սահմանաչափը, կամ համաձայնել նոր պայմաններին, որոնց դեպքում առանց քննությունների վերականգնվում են նախկինում ունեցած բոլոր կատեգորիաները, բայց վարորդական ամբողջ պատմությունը մեկ տարով տեղափոխվում է մոնիթորինգի «կարմիր գոտի»՝ միավորների կրճատված հաշվեկշռով։

ՆԳՆ-ում առանձին պարզաբանել են նաև կարևոր իրավական սահմանափակումները։ «Նման կարգավորումը որևէ դեպքում չի տարածվելու այն անձանց վրա, որոնք վարորդական իրավունքից զրկվել են որպես նշանակված պատիժ՝ քրեական գործերի շրջանակում կայացված որոշումներով»,- հատուկ ընդգծել է Ռուսլան Մարանդյանը՝ հստակեցնելով, որ բարեփոխումը վերաբերում է բացառապես ոստիկանության կողմից ընդունված վարչական ակտերին։

Ինչ վերաբերում է այն վարորդներին, որոնք գտնվում են տուգանքների դատական բողոքարկման գործընթացում, այստեղ գործում են երկու սցենար։ Եթե դատարանը որպես ապահովման միջոց կասեցրել է ոստիկանության վարչական ակտի գործողությունը, պատիժը համարվում է ուժի մեջ չմտած, և վարորդական իրավունքից զրկելու ժամկետը կսկսի հաշվարկվել միայն դատարանի վերջնական որոշումից հետո։ Այդ դեպքում պարզեցված վերականգնման իրավունքը կծագի այդ նշանակված ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում։ Իսկ եթե դատարանը քննության ընթացքում չի կասեցրել ակտի գործողությունը, վարորդական իրավունքից զրկելու ժամկետը շարունակում է ընթացք ունենալ սովորական կարգով, և դրա ավարտից հետո վարորդը կունենա ուղիղ մեկ տարի՝ առանց քննությունների փաստաթղթերի վերականգնման հայտ ներկայացնելու համար։

Հայտի ներկայացման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Դրա համար գերատեսչությունը roadplus.am հարթակում գործարկել է հատուկ էլեկտրոնային գործիք։ Քաղաքացիները պետք է մուտք գործեն կայք, ընտրեն «Վարորդական իրավունքից զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» բաժինը, ամրագրեն այցի օրն ու ժամը, ապա անձնագրով և 50 հազար դրամ տուրքի վճարման կտրոնով ներկայանան ընտրված ստորաբաժանում։ Տուրքը հնարավոր է վճարել նաև տեղում։ ՆԳՆ-ում հավելել են, որ տվյալների բազաների ինտեգրման շնորհիվ պատրաստի պլաստիկ վկայականն այժմ կարելի է ստանալ ցանկացած հարմար տարածքային մասնաճյուղում՝ առանց հաշվառման վայրին խիստ կապակցման։

Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ
Ամենադիտված