Կրկին ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 4-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Մ.Մկրտչյան, Դեղատան, Վ.Սարգսյան, Վ.Սուրենյանց, Ադամյան փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 4-ին ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Նոյ թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 4-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի ք.Չարենցավան 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: