Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 3-ին` ժամը 10։30-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ:
ՆԳՆ փրկարար ծառայություն